f

Անկախ

Միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի բարեկամներ, իսկ եթե անկեղծ լինենք, արդեն անգամ թշնամիներ չունի


Միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի բարեկամներ, իսկ եթե անկեղծ լինենք, արդեն անգամ թշնամիներ չունի:

Անգամ Թուրքիան ու Ադրբեջանն Հայաստանին թշնամի չեն ընկալում, ուղղակի ունեն դժգոհություններ Ռուսաստանից, որին Հայաստանը, որպես տարածք, դեռ պետք է: Այսինքն, Հայաստանի գոյությունն, ըստ նրանց, պայմանավորված է Ռուսաստանով ու խնդիրները պետք է Ռուսաստանի հետ լուծել: Սա Հայաստան ունունը կրող տարածքի համար մրցակցություն է:

Պարզ ձևակերպենք, Հայաստանն անգամ թշնամիների կողմից որպես սուբյեկտ, որպես ինքնորոշված քաղաքական միավորում չի ճանաչվում: Էլ ինչ իմաստ ունի թշնամություն անել մեկի հետ, որն իրեն որպես քաղաքական սուբյեկտ չի ճանաչում, չունի ինքնավարություն, չունի կարծիք, չունի նպատակներ, և հետևապես չի վարում որևէ քաղաքականություն:

Բնականաբար, դա միշտ չի այդպես եղել, դա սկսվել է 2018 թվականից ու իր ավարտական տեսքն է ստացել պատերազմից հետո: Սա չի նշանակու, որ մինչ այդ ամեն ինչ ճիշտ է եղել, եթե ճիշտ լիներ, չէր լինի նաև Իմ Քայլը դաշինքը: 2018 թվականի իշխանափոխության պատճառները դեռ պետք է քննարկել ու պարզաբանել դրա արմատները:

Կարծում եմ, այս ամենն ակնհայտ է, այդ դեպքում ինչի համար եմ սա գրում: Նախ, այս վիճակը ֆիքսելու համար, որը, որքան էլ տարօրինակ չի, ոչ բոլորն են հասկանում:

Երկրորդ պատճառն ավելի ցավալի է: Կարծես թե նախընտրական շրջանում ենք ու պոտենցիալ մասնակիցները պետք է քննարկեին այս վիճակն ու հանրությանն առաջարկեին հնարավոր լուծումները: Նման պարագայում ընտրությունները դառնում են "ընտրություններ", այսինքն, կուսակցությունները հանդես են գալիս առաջարկություններով, իսկ հանրությունն այդ առաջկությունների միջև ընտրություն է կատարում` քաղաքական գործընթաց է ընթանում:

Մենք սա չենք տեսնում: Սա ֆանտաստիկ վիճակ է: Քննարկվում է թալանի հարցը, դավաճանության հարցը, լավ ու վատ լինելու խնդիրը, ով է արևմտամետ ու ով` ռուսամետ, առանց անգամ քննարկելու այդ երկրների քաղաքականությունն այս ռեգիոնում ու դրանից բխող վերաբերմունքը մեր հանդեպ:

Ընտրությունների ողջ իմաստը բերվել է երկու թեզի.

- մեզ ով կփրկի` Ռուսաստանը, թե Արևմուտքը,

- ինչպիսի քաղաքական միավորում ընտրենք, որը չլինի նախկին ու չլինի ներկա, ու եթե ոչ նախկին է, ու ոչ ներկա է, ուրեմը լավն է, թեկուզ կյանքում չի աշխատել, պարզ չէ, թե ինչ միջոցներով է գոյատևում, գլխում ինչ տառականներ կան ու ինչպես է կառավարելու:

Հիմնական փաստարկը "հերթի" հարցն է դարձել, բոլորը համարում են, որ իշխելու իրենց "հերթն" է եկել, առանց պարզաբանելու, թե այդ ով է հերթագրել ու որտեղ է հերթի ցուցակը գտնվում:

Ինչպես տեսնում ենք, քաղաքական դաշտ կոչվածը դեգեներացիայի վիճակում է:

Բայց անգամ դա չէ ամենավատն, այլ այն, որ եթե հանկարծ փորձեք իրական քննարկում ծավալել, որի ժամանակ կարող է կասկածի տակ դրվել "ոչ նախկին, ոչ ներկա" թեզի ապուշություն լինելը, կամ կասկածի տակ դնեք փրկիչ երկրների փրկիչ լինելու թեզը, դուք հարվածի տակ եք դնում հիմնական նախընտրական դոգմաներն ու վերածվում եք թշնամու:

Մտքի անապատում չի կարելի քամի անել, դա կարող է կասկածի տակ դնել ավազե տնակների ամրությունն ու տապալել արկածախնդիրների նախընտրական ախորժակը:

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում խմբագրի ընտրանի

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին