f

Անկախ

55-ից բարձր տարիքի մարդանց AstraZeneca-ով պատվաստելու որոշումը համարում եմ անբարոյական և անընդունելի. Գրիգոր Գրիգորյան


«Մեկ առողջություն» կոալիցիայի նախագահ Գրիգոր Գրիգորյանը 55-ից բարձր տարիքի մարդանց AstraZeneca-ով պատվաստելու որոշումը համարում է անբարոյական եւ անընդունելի: Նման կարծիք նա արտահայտեց լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով, 55-ից բարձր տարիքի մարդիկ հաճախ ուղեկցող մի շարք հիվանդություններ ունեն, եւ նրանց մոտ այս պատվաստանյութի կողմնակի ազդեցություններին բախվելու եւ դրանց պատճառով լուրջ խնդիրներ ունենալու հավանականությունը շատ բարձր է:

Նրա խոսքով, իմունականխարգելումը շատ կարեւոր է բազմաթիվ հիվանդությունները կանխարգելելու համար, սակայն այս գործիքը այսօր, իր կարծիքով, հայտնվել է «սեւ ձեռքերում», որոնք այս գործիքը կարող են չար նպատակներով օգտագործել, ինչի հետեւանքով «պատվաստվելը դարձել է նույնքան վտանգավոր, որքան չպատվաստվելը»:

Գրիգորյանի խոսքով, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ազդեցությունը դեռ բավականաչափ ուսումնասիրված չէ, ավելին, հայտնվում են նոր շտամներ, որոնց դեմ պատվաստանյութերը ավելի ցածր պաշտպանություն է ապահովում, քան նախատեսվում էր:

Հիշեցնենք, որ ռիսկի խմբերի շրջանում պտավաստումային գործընթացի ռիսկերը նվազեցնելու համար AstraZeneca պատվաստանյութը որոշվել է կիրառել հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.

  • 65 տարեկան եւ բարձր տարիքի անձանց
  • Բուժաշխատողներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
  • Քրոնիկ հիվանդներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
  • Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք

Sputnik V պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.

  • Բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան անձինք
  • Քրոնիկ հիվանդներ՝ 18-54 տարեկան անձինք
  • Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 18-54 տարեկան անձինք

Հիշեցնենք նաեւ, որ եվրոպական մի շարք երկրներ ժամանակավորապես դադարեցրել են բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության դեղամիջոցով պատվաստումը՝ պատվաստվածների շրջանում հնարավոր թրոմբոէմբոլիկ բարդությունների մասին մի շարք հաղորդումների պատճառով: Առաջին հաղորդագրությունները եկել են Ավստրիայից, որտեղ մեկ հիվանդ մահացել է պատվաստումից տասն օր անց, իսկ մյուսը շտապ հոսպիտալացվել է թոքային արտերիայի թրոմբոէմբոլիայով:

նոր կորոնավիրուս պատվաստանյութ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին