Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը GQ ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում խոսել է թմրանյութերի հետ կապված իր խնդիրների մասին: Գրում է Gazeta.ru-ն։
Նա խոստովանել է, որ մի քանի տարի առաջ թմրանյութերից կախվածություն է ունեցել: Ըստ Ջասթին Բիբերի, թիկնապահները ստիպված են եղել մտնել նրա սենյակ ու ստուգել նրա զարկերակը՝ պարզելու համար, թե արդյոք ինքը ողջ է:
«Ես հաջողության հասա, բայց դեռևս դժբախտ էի, ցավ էր զգում: Եվ ես դեռևս չլուծված խնդիրներ ունեմ: Ես կարծում էի, որ հաջողությունն ինձ կօգնի», - անկեղծացել է Բիբերը:
Բիբերի մենեջերը վստահ է, որ նրա ամուսնությունը մոդել Հեյլի Բոլդուինի հետ օգնել է երգչին վերադառնալ բնականոն կյանքին։
Այնուամենայնիվ, ամուսնության առաջին տարին դժվար էր: «Մենք շատ բաների միջով ենք անցել, վերականագնվել: Վստահության պակասը խանգարում էր: Եղել են խնդիրներ, որոնք չես ցանկանում խոստովանել զուգընկերոջդ, քանի որ վախենում ես: Չես ուզում վախեցնել նրանց սեփական վախով », - ասել է փոփ երգիչը:
Ավելի վաղ Ջասթին Բիբերը բռնաբարության մեջ մեղադրանքից հետո դատական հայց էր ներկայացրել: