f

Անկախ

«Համոզված եղեք, որ բացի նահատակներից, ամեն ինչը շատ կարճ ժամանակում հետ ենք բերելու». Վիտալի Բալասանյան


2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության եւ արիության համար «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի 27 նահատակներից երկուսը հետմահու պարգեւատրվել են Արցախի Հանրապետության «Մարտական խաչ 1-ին աստիճան» շքանշանով, մյուսները՝ «Արիության համար» մեդալով: Այս մասին գրում է Aravot.am-ը:

Այսօր Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դահլիճում մեդալները նրանց հարազատներին հանձնեց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:

Հանդիսավոր արարողության ավարտին Վիտալի Բալասանյանը ասաց. «Սիրելի հարազատներ, սիրելի բարեկամներ: Դեռեւս 1988-91, 1991-94 թվականներին, երբ որ ազգային ազատագրական շարժումը, պայքարը զարթոնք ապրեց, մենք կարողացանք հաղթանակներ բերել: Իհարկե, այսօր տխուր ենք՝ պարտվել ենք: Բայց բացի մեր նահատակներից, ամեն ինչը հետ ենք վերադարձնելու:

Համոզված եղեք 100 տոկոսով: Վստահ եմ, որ մենք կարճ ժամանակում թե քաղաքական, թե ռազմական, թե սոցիալական, թե տնտեսական՝ հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները: Միաժամանակ ուզում եմ իմ խոնարհումը, իմ շնորհակալությունը բերել բոլոր մասնակիցներին, զոհված մեր մարտական ընկերների ընտանիքներին: Ես վստահ եմ, որ հայուհու արգանդը երբեք չի չորանալու, միշտ ծնելու է հերոսներ:

Համոզված եղեք, մենք զինվորագրվել ենք ու ամենածանր վիճակում էլ շատ կարճ ժամանակում հաղթելու ենք: Այս դահլիճում ներկա երեխաների աչքերում հրամայական ինչ-որ բան կա: Սիրելի երեխաներ, համոզված եղեք, որ հաղթանակած երկիր ենք հանձնելու ձեզ»:

Տեսանյութը` Yerkir.am-ի:

Վիտալի Բալասանյան Արցախ Տեսանյութ

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին