f

Անկախ

ԵՊԲՀ մարդու անատոմիայի թանգարանի դռները բաց են բոլոր հետաքրքրվողների համար


Եթե մարդու անատոմիայով եք հետաքրքրված և երբևէ անցնեք Կորյունի 2 հասցեով,  ապա լավ հնարավորություն ունեք այցելելու ԵՊԲՀ անատամիոկանա մասնաշենքում տեղեկայված և անվանի բժիշկ-գիտնական Վահան Արծրունու անունը կրող անատոմիական թանգարան:  

Տեսակով և ցուցադրվող նմուշներով հանրապետությունում  եզակի այս թանգարանը, գործում է Նորմալ անատոմիայի ամբիոնին կից: Այն 1926 թվականին հիմնադրել է հենց պրոֆեսոր Վահան Արծրունին, ով հայերենով անատոմիա դասավանդող առաջին դասախոսն էր, նորմալ անատոմիայի հայալեզու առաջին դասագրքի հեղինակը: Այցելուների համար հայ բժշկագիտության նվիրյալի մասնագիտական գործունեությանը նվիրված հատուկ անկյուն է ներկայացված թանգարանում: Այստեղ նաև բժշկագիտության նահապետի կիսանդրին է կանգնեցված: 

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան, Նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ Կարինե Բարոյանն անգիր գիտի բոլոր ցուցանմուշների տեղն ու դասավորությունը: Նրա անմիջական հսկողությամբ է աշխատակիցների կողմից պահպանվում, խնամվում և թարմացվում  յուրաքանչյուր նմուշ: Ամբիոնի սրտում տեղակայված իր չափերով ոչ շատ մեծ, բայց հարուստ այս թանգարանում այցելուների համար ներկայացված են բացառիկ ցուցանշումներ, որոնք գրավում են թե մեծ, թե փոքր այցելուներին, թե անհատների և թե խմբերի: Թանգարանի հավաքածուն գոյության պատմության մեջ երկու անգամ վերականգնվել է:

Անատոմիական թանգարանով հետաքրքրվողները ոչ միայն մայրաքաղաքից, այլև այդ թվում հեռավոր մարզերից են գալիս Երևան, հատկապես տարվա տաք ամիսներին: Եվ դա պատահական չէ, քանի որ ամբիոնի աշխատակիցների ուղեկցությամբ նրանց հետաքրքիր էքսկուրս է սպասում: 

Այստեղ իրենց ուրույն տեղն ունեն մարդու՝ ֆորմալինի լուծույթում պահվող առանձին օրգանները, չափահաս մարդկանց և նորածինների կմախքները, ինչպես նաև ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից պատրաստված պատրաստուկները: Թանգարանի առանձին պահարանում ներկայացված են բնածին բազմաթիվ արատներով նորածինների դիակներ, որոնք առավել ընկալելի են դարձնում դասախոսության նյութը: Ցուցանմուշների շարքում աչքի է ընկնում մի յուրահատուկ կմախք, որն ունի վերին և ստորին վերջույթների զարգացման բնածին արատներ:

Անատոմիական թանգարանի նմուշներից են նաև հայտնի մարդկանց զմռսված ուղեղները, ֆորմալինի լուծույթում պահպանված սրտերը, գուսան Շերամի կոկորդը, պրոֆեսոր Արծրունու ուղեղն ու սիրտը, Քեչեկի և Թամանյանի ուղեղը. 

Կարինե Բարոյանը պատմում է, որ թանգարանի ամենահիշարժան ցուցանմուշներից է Սևանի ավազանի պեղումների ժամանակ հայտնաբերված արքայադստեր կմախքը, որն ունի ավելի քան 2000 տարվա պատմություն:
Առանձին պահարանում ցուցադրված են ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների համար նախատեսված ցուցանմուշները՝ կաթնատամներ և մնայուն ատամներ ունեցող ծնոտներ, նորածնի գանգեր, ինչպես նաև կենդանիների ծնոտներ, այդ թվում` շնաձկան ծնոտներ, որոնք օգնում են ուսումնասիրելու ատամների ֆիլոգենետիկ առանձնահատկությունները:

Նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչն ընդգծում է, որ  այս բոլոր ցուցանմուշներն ապահովում են որակյալ դասավանդում, այդ թվում հանդիսանում են անատոմիական գիտելիքների հարստացման միջոց՝ այլ բուհերի ուսանողների և ավագ դպրոցների աշակերտների համար:

Սովորողների ու ապագա դիմորդների ուշադրությունը գրավող այս առարկան՝ անատոմիան, տիկին Բարոյանի գնահատմամբ՝ պահանջում է ոչ միայն  առանձնակի նվիրում մասնագիտությանը, այլև մարդկային բարձր հատկանիշներ, գերկարգապահություն: Նրա տեղեկացմամբ, շատերն են դիմում ամբիոնական աշխատանքի համար, բայց քչերին է հաջողվում համապատասխանել բոլոր չափանիշներին և դառնալ գիտության այս հետաքրքիր ճյուղին նվիրված լավ մասնագետ:

ԵՊԲՀ

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին