2020-ի նոյեմբերի վերջին ադրբեջանական մամուլը լի էր վերնագրերով Յուսիֆբեյլի գյուղում «ավերված» մզկիթի մասին․ դատապարտում էին հայերին վանդալիզմի և այլ մեղքերի մեջ։ Այս մասին գրում է Karabakhrecords թելեգրամյան ալիքը։
Հայտնի է դարձել, որ այս գյուղում ճանապարհ կառուցելիս ադրբեջանցի բանվորներն քանդել են մզկիթը, որը, իրենց իսկ հայտարարության համաձայն, տեղական ճարտարապետական հուշարձան էր:
Կասկած չկա, որ նույն ճակատագրին են արժանանալու գրավյալ տարածքներում մնացած բոլոր հայկական մշակութային հուշարձանները:
Նշենք, որ ադրբեջանցիները հայերին մեղադրում էին մզկիթներում խոզեր պահելու մեջ։