f

Անկախ

Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին


Տարօրինակ է, երբ երկրի նախագահը, որ անցած հունիսին

Վենետիկի հանձնաժողովի տեսակետներն անտեսելով ստորագրել էր ՍԴ-ի հետ կապված ԱԺ-ի որոշումների փաթեթն այսօր հանկարծ հիշում է նույն հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին:

Զարմանալի է նաև այն որ նախագահի համար ընդունելի չեն միայն քաղաքական մեծամասնության քվեարկության արդյունքում ընդունված որոշումը, մինչդեռ ՍԴ-ի մասին օրենքի մասին քվեարկությանն էլ մասնակցել էր միայն խորհրդարանական մեծամասնությունը:

Թե ինչո՞վ է պայմանավորված նախագահի որոշումը կարդացեք նրա դիտարկումներից վերջինը:

«Նման փոփոխությունը Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակում կարող է հանգեցնել ոչ թե կուսակցությունների և դրանց ծրագրերի, այլ այս կամ այն կուսակցությունը գլխավորող անձանց միջև մրցակցության»: Բայց որևէ մեկը կասկածո՞ւմ է, թե առաջիկա ընտրություններն ամեն դեպքում ու անխուսափելիորեն լինելու են այդպիսին:

Թե ո՞ւմ միջև է ընթանալու մրցակցությունը և ո՞վ է ամենաշատը վախենում դրանից դժվար չէ գուշակել:

Ի լրացում ՀՀ նախագահի կողմից ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին որոշումը չստորագրվելու մասին նախորդ գրառմանս անհրաժեշտ եմ համարում հիշեցնել РБК-ի հետ Արմեն Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա նշել էր, «Սահմանադրության համաձայն՝ նախագահն ընտրություն ունի՝ ստորագրել կամ գուցե ուղարկել ՍԴ. Առայժմ ես ոչ մի բան չեմ ստորագրել հունիսի 20-ի համար»:

Պատկերացրեք նման մի սցենար: Ընտրական օրենսգրքում փոփոխությունը ստորագրում է ԱԺ նախագահը: ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չի ընտրում և օրենքով լուծարվում է: նիկոլ փաշինյանն իրեն հռչակում է վարչապետի ԺՊ: Արմեն Սարգսյանն առարկելով, որ նոր օրենսգրքին դեմ է եղել և դրանով ընտրությունների գնալը վտանգավոր է համարում հրաժարվում է ընտրություններ նշանակել:

Թե ի՞նչ է լինում դրանից հետո ՀՀ Սահմանադրությունն ու ընտրական օրենսգիրքը որքան գիտեմ այդ մասին լռում են: (ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածը վերաբերում է ԱԺ ընդունած օրենքներին և ոչ ընտրությունների նշանակմանը):

Թեև շատ հեռուն գնացի, բայց կարծում եմ խիստ հնարավոր սցենար է, որի դեպքում երկիրը մտնելու է կառավարման լուրջ ճգնաժամի մեջ:

 

Ռոբերտ Մարկարյան ՖԲ Գրառում ՀՀ նախագահ Ընտրական օրենսգիրք

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին