f

Անկախ

Ես սկզբից էլ գիտեի, որ դավաճանություն կլինի, բայց ոչ այս կարգի


Պատերազմի երկրորդ օրը ես գնացի զինկոմ՝ կամավորագրվելու: Համազգեստս հագած՝ երկու մեծ ուսապարկեր (իսկական ուսապարկեր, ոչ նիկոլականներ) էի տարել տարբեր ռազմական իրերով լի (որոնցով կարող էի դիրքեում մնալ գոնե մեկ տարի):

Ընդհանուր երևի մոտ հազար հոգուց ավել կլիներ դրսում, որոնք սպասում էին գնալ դիրքեր, բայց երբ տաքսուց դուրս եկա, Մայորը ինձ հեռվից տեսավ ու միանգամից ներս կանչեց ու առանց սպասեցնելու ասաց՝ հորս հաջող ասեմ ու նստեմ ավտոբուս: Բոլորը ինձ էին նայում, թե որքան պատրաստված եմ եկել, մինչդեռ ճնշող մեծամասնությունը շատ անպատրաստ վիճակում էր:

Ինձ էին խեթ-խեթ նայում ու սկզբից կարծեցին, որ Ռենմբոյի նման հատուկ բաժնից սպեցնազ զինվոր եմ՝ չիմանալով, որ ես ընդամենը ֆիզիկայի դասախոս եմ եղել Կալիֆորնիայի համալսարանում և հիմա օնլայնով մաթեմատիկայի դասեր սովորեցնող: Թեˊ զինկոմում, թեˊ ավտոբուսում, շուրջբոլորս նայում ու տեսնում էի նույն անպատրաստությունը զինվորների մոտ: Շատերը նույնիսկ ատամի խոզանակ չէին տարել իրենց հետ: Ծիծակներ ու բարակ շապիկներ հագած՝ ծխելով գնացել էին զինկոմ, որ մեկնեն առաջնագիծ: Բացի անհրաժեշտ իրեր չունենալով, կամավորները նաև հոգեպես չէին տրամադրվել, քանի որ կարծում էին մի քանի օրվա պատերազմ է լինելու 2016թ-ի նման: Վստահ եմ, որ 2 օրվա արշավի համար ավելի պատրաաստված կգնային: Այդ ամենը ինձ պարզապես ապշրել էր, քանի որ ինձ մոտ լրիվ հակառակ տրամադրվածություն էր: Ես պատրաստ էի գնալ ու ամիսներով մնալ՝ առանց հետ նահանջելու:

Ցավոք սրտի, կամավորների մեծամասնությունը չէր էլ կամավորագրվի պատերազմին, եթե իմանային, որ 2 շաբաթից ավել կտևեր ու այսքան լուրջ կլիներ դրությունը: Այդ պահից սկսած զգացի, որ մենք շատ հեռու ենք ազգ-բանակ լինելուց և ահռելի մեծ աշխատանք կա դա իրականացնելու համար:

Պատերազմից հետո հարց առաջացավ ինձ մոտ. արդյո՞ք էլի կգնայի պատերազմի, որ իմանայի այսպիսի դավաճանություն է լինելու ու մարդիկ ինձ հարցնում էին, թե արդյո՞ք փոշմանել եմ, որ կամավորագրվեցի: Ես սկզբից էլ գիտեի, որ դավաճանություն կլինի, բայց ոչ այս կարգի: Դա նույնիսկ ինձ զարմացրեց: Անհիմն հույս էի դրել գեներալների վրա, որ չեն թողնի Փաշողլուն այդպիսի ազգադավ քայլերի գնա ու այնպես կանեն, որ գոնե պատվով դուրս կգանք այս պատերազմից: Կյանքում սովորել եմ՝ երբեք ենթադրություններ չանել, բայց այլ տարբերակ չունեի. արեցի այն, ինչ կարող էի անել այդ պահին ու մնացածը դրեցի ճակատագրի վրա: Փորձում էի լավատես լինել դիրքերում, որպեսզի չընկճվեի ու բարձր պահեի տրամադրությունս:

Բնականաբար չեմ փոշմանում իմ որոշման համար, որովհետև դա պարտականություն էր ու կյանքի մեծ փորձառություն, միայն փոշմանում եմ, որ Ռեմբոյի նման իսկապես հմտություններ չեմ ձեռք բերել, որպեսզի Երևանում այս դավաճան սրիկաների հարցերը լուծեի պատերազմ մեկնելուց առաջ:

Հայկ Նազարյան ՖԲ Գրառում Պատերազմ պարտություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին