Վերջին շրջանում շատ են խոսում այն մասին, որ 2018 թվականին «Լուսավոր Հայաստանը» Փաշինյանին ընտրել է վարչապետ, իսկ հիմա քննադատում է նրան: Այս մասին ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Նա հիշեցրեց, որ դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ ընտրական ցուցակում առաջին քաղաքական ուժը, որը ստացել է ձայների 50+ տոկոս, ընտրություններից հետո ավտոմատ կերպով դառնում է վարչապետ:
««Լուսավոր Հայաստանը» Փաշինյանին չի ընտրել վարչապետ»,-նշեց Գորգիսյանը: