f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛․վարչական տուգանք կիրառելու մասին հիշյալ որոշումներով գումարի բռնագանձման գործընթաց չի իրականացվում


Արցախի 44-օրյա պատերազմի առաջին օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, կառավարությունը ռազմական դրություն էր հայտարարել Հայաստանում՝ սահմանափակումներ մտցնելով նաև տեղեկատվության տարածման ազատության հարցում։

Պատերազմի ընթացքում իմքայլական իշխանությունները կոչ էին անում հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը, իսկ իրենց ենթակա իրավապահ մարմինների մի շարք ներկայացուցիչներ զբաղված էին մարդկանց ու կառույցներին հետապնդելով ու տուգանելու որոշումներ կայացնելով։

Այս տարվա ապրիլի 15-ին «Հրապարակը» ոստիկանությանն էր ուղղել հետևյալ հարցերը՝

«1․ Ո՞ր զանգվածային լրատվության միջոցներն են տուգանվել վերջին ռազմական դրության որոշման տեղեկատվության տարածման հետ կապված կանոնները խախտելու համար։ Որոնցի՞ց է գումար բռնագանձվել և յուրաքանչյուրից որքան։
2․ Ի՞նչ սոցիալական ցանցերի և որքա՞ն օգտատեր է տուգանվել նույն կանոնների խախտման համար։

Քանիսի՞ց է գումար բռնագանձվել և ընդհանուր առմամբ որքան»։

Ոստիկանությունից պատասխանել են, որ «արգելված հրապարակումների դեպքերով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում հարուցված վարչական վարույթների արդյունքում տուգանք կիրառելու մասին որոշումներ են կայացվել «Facebook» սոցիալական ցանցի 72 օգտատերերի նկատմամբ»։

Իսկ թե կոնկրետ որ և քանի լրատվամիջոցի նկատմամբ են կայացվել տուգանելու որոշումներ, իրավապահ կառույցից հրաժարվել են տեղեկություն տրամադրել։ «Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, տեղեկատվության տրամադրումը նշված մասով մերժվում է»։  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ «Տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը»։ Գերատեսչությունն իր պատասխանում հաշվի է առել նաև  «հիշյալ տեղեկատվության տրամադրմամբ տվյալ լրատվամիջոցը ներկայացնողի (տուգանվողի) օրենքով պաշտպանվող անձնական կյանքի գաղտնիության իրավունքը»։

Բացի այդ, ոստիկանությունը հայտնել է, որ վարչական տուգանք կիրառելու մասին հիշյալ որոշումներով գումարի բռնագանձման գործընթաց չի իրականացվում, քանի որ Սահմանադրական դատարանի 2020 թվականի նոյեմբերի 20-ի թիվ ՍԴԱՈ-209 որոշմամբ կասեցվել է կառավարության՝ 2020 թվականի սեպտմեբերի 27-ին «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9․1-ին և 9․2-րդ կետերի գործողությունը՝ մինչև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182․5-րդ հոդվածի 5-7-րդ մասերի, դրանց հետ փոխկապակցված 13-րդ և 14-րդ մասերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննության ավարտը»։

Հիշեցնենք, որ այս հարցով ՍԴ էր դիմել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը 2020 թվականի նոյեմբերի 3-ին։

«6. Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի համար հիմք են ծառայել Հայաստանի Ժուռնալիստների միության, լրատվական գործունեություն իրականացնող երկու տասնյակից ավելի կազմակերպությունների և քաղաքացիների` Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումներն ու բողոքները, սեփական նախաձեռնությամբ Պաշտպանի ուսումնասիրությունները, ինչպես նաև պետական մարմինների պարզաբանումներն այդ հարցերի առնչությամբ», - այդ օրը տարածած հայտարարության կետերից մեկում գրել էր Թաթոյանը:

Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանը նշել էր, որ լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, առանձին լրագրողների ու քաղաքացիների համար պետք է հստակ ամրագրված լինի, թե կոնկրետ որ դեպքում իրենց քննադատությունը, կարծիքը կամ դիրքորոշումը կհակասի ռազմական դրության ընթացքում գործող սահմանափակումներին, և կոնկրետ ինչի համար ու ինչ պատասխանատվություն կառաջանա, եթե նրանք թույլ տան այդ սահմանափակումների խախտումներ:

տուգանք ռազմական դրություն

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին