Երբ գրքերում կարդաք հայերի արժանապատվության մասին ու ուզեք տեսնել` գնացեք Սյունիք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իրեն անպատվողներին անվանեց «սրանք», քանզի իր համար մարդ ու «հպարտ է» միայն իրեն սիրողն ու իր հետ համաձայնը: Ինքն ատում է բոլորին, ու քանի որ ինքը մանր փոքրոգի է, գուցե փորձի վաղը տարբեր խուլիգանների միջոցով վրեժ լուծել: Ես պատրաստ եմ անձամբ գնալ Սյունիք, լինել այդ մարդկանց կողքին և իրավական օգնություն ցուցաբերել: Վստահ եմ ոչ միայն ես»:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 20-ին, հայտնել էինք, որ Փաշինյանի խիստ գաղտնի պայմաններում ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։ Փաշինյանը գիշերով այցելել է Շուռնուխ համայնք։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանին բնակիչները ընդունել են վրդովված եւ սառը։
Այսօր առավոտից Սյունիքի համայնքներում բողոքի բուռն գործողություններով են դիմավորել Նիկոլ Փաշինյանին:
Հիշեցնենք, որ նախօրեին անսպասելիորեն փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի եւ Կապանի ոստիկանապետերը։ Մեկ համայնքից բացի Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները հրապարակավ պահանջել են Փաշինյանի հրաժարականը։