f

Անկախ

Լրագրողներ առանց սահմանների. ՀՀ-ում մամուլը բազմազան է, բայց ոչ անկախ


Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը հրապարակել է 2021 թվականին աշխարհում մամուլի ազատության մասին տարեկան իր զեկույցն ու երկրների դասակարգման աղյուսակը՝ անդրադառնալով նաև Հայաստանին։ Ըստ զեկույցի՝ ՀՀ-ում մամուլը բազմազան է, սակայն ոչ անկախ։

Ըստ հրապարակման՝ Հայաստանում լրատվամիջոցների բազմազանությունը հատկապես զարգացել է 2018-ից հետո, սակայն նոր իշխանություններին այդպես էլ չհաջողվեց նվազեցնել լրատվամիջոցների բևեռացումը։

Նշվում է, որ հեռուստաընկերությունների խմբագրական քաղաքականությունը համընկնում է դրանց սեփականատերերի շահերի հետ, իսկ թափանցիկ լրատվամիջոցների սեփականության իրավունքը և լրագրողական անկախությունը դեռևս հեռու են կայացած լինելուց:

Հայաստանը, ըստ զեկույցի դասակարգային աղյուսակի, 2020-ի համեմատ նահանջել է 2 միավորով՝ 180 երկրի շարքում այս տարի զբաղեցնելով 63-րդ տեղը: Բացառությամբ մերձբալթյան երկրների՝ հետխորհրդային հանրապետությունների շարքում Հայաստանը զիջում է միայն Վրաստանին, որը, ըստ աղյուսակի, 60-րդ տեղում է:

Ադրբեջանը 167-րդ տեղում է: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում հետընտրական ճնշումները, կորոնավիրուսի ճգնաժամը և պատերազմը Լեռնային Ղարաբաղում նպաստել են գրաքննության աճին և լրագրողների աշխատանքի համար իրավիճակի վատթարացմանը:

Զեկույցում անդրադարձ կա պատերազմի և համավարակի օրերին հայտարարված արտակարգ դրության պայմաններում ՀՀ մամուլի գործունեությանը:

Նշվել է, որ լրագրողները Հայաստանում շարունակում են թիրախ հանդիսանալ քաղաքական որոշակի շրջանակների համար, ինչպես դա տեղի ունեցավ «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի վրա հրադադարից անմիջապես հետո արձանագրված հարձակման ժամանակ: Առկա է մտահոգություն լրագրողների դեմ դատական գործընթացների ծավալի և կեղծ լուրերի դեմ պայքարում թույլ տրվող անօրինականությունների կապակցությամբ, նշված է զեկույցում:

Կազմակերպությունը մտահոգություն է հայտնում նաև ապատեղեկատվության դեմ պայքարում անվտանգության ծառայությունների ներգրավվածության և, առանց քաղաքացիական հասարակության և լրագրողների հետ նախնական քննարկման, օրենսդրական նախաձեռնություններ իրականացնելու առիթով: Դրա հետ մեկտեղ, սակայն, հետաքննող լրագրությունը զարգացում է ապրում Հայաստանում առցանց դաշտում՝ կարևոր տեղ զբաղեցնելով կոռուպցիայի դեմ պայքարում:

Ռուսաստանը 180 երկրների աղյուսակում զբաղեցնում է 150, Թուրքիան՝ 153, Ամենավատ ցուցանիշն արձանագրել է Իրանը՝ զբաղեցնելով 174-րդ տեղը:

Դասակարգման աղյուսակում ամենաազատ մամուլ ունեցող երկրների հնգյակը ներկայացնում են Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Դանիան և Կոստա Ռիկան, իսկ մամուլի ազատության առումով ամենավատ ցուցանիշներն ունեն Էրիթրիան (180), Հյուսիսային Կորեան (179), Թուրքմենստանը (178), Չինաստանն (177) ու Ջիբութին (176):

ԶԼՄ մամուլի ազատություն Լրագրողներ առանց սահմանների

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին