f

Անկախ

Նա կործանված անձնավորություն է, մահացել է, քաղաքական դիակ է, միայն թաղման օրը դեռ հայտնի չէ․ Գ․Պետրոսյան


Հիմա նա ընդհանրապես սկսել է գաղտնի գործել, որովհետեւ ժողովրդից պահելու բան ունի, ես ամեն բան կասկածում եմ։ Այս մասին կառավարական ամառանոցների մոտ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցին, ասել է ԱԺ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Ուղղակի խայտառակ այց էր, նա իրեն էլ խայտառակեց, մեր երկիրն էլ, պետության հեղինակությունն էլ, եւ ուղղակի եթե նա մի փոքր ամոթի զգացողություն ունենա, պետք է հրաժարական տա։  Եթե նա ժողովրդական վարչապետ է, հանրային գործիչ է, նրա գործունեությունը պետք է թափանցիկ լինի, նա պարտավոր է ժողովրդին տեղեկացնել, թե ինչի համար է այդ բոլոր ջիպերը մի քանի հարյուր լիտր բեզնին լցնում, գնում, այդքան պետական ծախս կատարում։ Ձմեռ պապի է դարձել, գիշերով դուռը ծեծում է, քաղցրավենիք բաժանում։ Հասկացանք՝ մորուքը համապատասխանում է Ձմեռ պապիկին, որ քուրք էլ հագներ, ավելի կնմանվեր, բայց դա՞ է վարչապետի առաքելությունը, ինչո՞ւ ես գիշերով գնում, ա՛յ տղա։ Եթե դու մարդկանց ասելու բան ունես, եթե ժողովրդին ներկայացնելու բան ունես, եթե գաղտնի ես պահում քո այցի նպատակը, ես արդեն ամեն բան կասկածում եմ։ Թող հենց հիմա դուրս գա, հաշվետվություն տա՝ ինչի համար է գնացել, թող ժղովրդին ասի՝ գնացել եմ այս այս առաքելությունը իրականացնելու նպատակով, այդ առաքելությունից այսքանն է հաջողվել, այսքանը չի հաջողվել։ Ոչ թե այդպես հայհոյանքների ներքո պատերի տակ ճողոպրելով՝ իբր ժողովրդական վարչապետ է։ Նրանից վարչապետ չի մնացել, մնացել է միայն տ տառը», ասել է Գեւորգ Պետրոսյանը։

Ըստ ԱԺ անկախ պատգամավորի՝  ժողովուրդը Փաշինյանին այլեւս չի հավատում.

«Ինչի՞ն հավատա, որ օրը մի ստի մեջ ինքն իրեն գցում է, հետո կրակն է ընկնում, որովհետեւ չի հիշում՝ ինչ է ասել։ Նա կործանված անձնավորություն է, մահացել է, քաղաքական դիակ է, պարզապես թաղման օրը դեռ հայտնի չէ։ Ես զարմանում եմ, որ նրա ուժին ինչ-որ մեկը դեռ հավատում է։ Նրա ուժը կայանում էր նրանում, որ անհրաժեշտության դեպքում կարող էր հարգանքից ելնելով 1-2 ժամում 10-20 հազար մարդ հավաքել։ Նա հիմա անգամ տնից չի կարողանում դուրս գալ, սրանից ինչո՞ւ են վախենում՝ ես չեմ հասկանում։ Թուրքերը թքում, մրում են, ամենավերջին մեղադրանքներով, ծաղրանքներով, դե դուրս արի, պատասխան տուր, մենակ դուխով գլխարկ դնելով չի, այդ գլխարկը պետք է փոխի, Ս տառով բառ գրի, այսօր նրան ասացին՝ ինչ անի։ Նրան դրսում ստորացնում են, դառնում է «աբիժնիկ», գալիս է իր ժողովրդից մուռը հանում։

Մարդը ճանապարհին մի կենդանի է գցում մեքենայի տակ, ամբողջ օրը իրեն վատ է զգում, ա՛յ տղա, 7000 երեխու գլուխ ես կերել, դու դեռ այդքան իրավո՞ւնք ունես՝ ելնես մարդկանց մեջ, բան խոսես, գաս Ազգային ժողովում նախագիծ ներկայացնես։ Նա ոչ մի վստահություն չունի հասարակության շրջանում, անգամ նապաստակ չի կարող խեղդել, ի՞նչ գելխեղդ, նապաստակ տաս ձեռքը՝ վախից ինֆարկտ կստանա Նիկոլը»,-ասել է նա։

Գևորգ Պետրոսյան

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին