f

Անկախ

Առերևույթ խուլիգանության դեպքեր են տեղի ունեցել, ոստիկանության գործողությունները համաչափ են. փոխոստիկանապետը հերքեց, թե բերման ենթարկվածների թիվը կարող է հասնել 100-ի


Սյունիքում երեկ առերևույթ խուլիգանության դեպքեր են տեղի ունեցել, Ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով Սյունիքից որոշ անձանց բերման ենթարկելու դեպքերին:

Նա հրաժարվեց կոնկրետ թիվ ասել, հերքեց որ բերման ենթարկվածների թիվը կարող է հասնել հարյուրի և վստահեցրեց, որ ավելի քիչ է՝ 2-3 մարդ:

 

Ինչ վերաբերում է Մեղրիի քաղաքապետին, նա ասաց, որ առկա է առերևույթ հանցագործության կատարման դեպք, որի կապակցությամբ իրականացվում են միջոցառումներ:

«Մեղրիի համայնքապետն այս պահի դրությամբ չի կալանավորվի, քանի որ որպես խափանման միջոց կալանքն ընտրվում է դատարանի կողմից», - ասաց նա և նշեց, որ բերման ենթարկելիս անձին միանգամից դատավարական կարգավիճակ չի տրվում։

Հարցին, թե  քաղաքական ճնշում չէր արդյոք Սյունիքի մարզպետարանում վարչապետի կողմից ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին հանձնարարական տալը՝ բացահայտ ուղղորդմամբ, նա ասաց.«Ի՞նչ է նշանակում բացահայտ ուղղորդել, եթե կա առերևույթ հանցագործության դեպք, ապա իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցառումները»:

Դիտարկմանը, թե եթե Սյունիքում խուլիգանություն էր տեղի ունենում, ինչո՞ւ էր Ոստիկանությունն անգործության մատնված, նա ասաց, որ Ոստիկանությունն անգործության չի մատնվել:

«Նաև ոստիկանների համազգեստներից ակնհայտ երևում է, թե ինչ վիճակում են հայտնվել նրանք: Եթե դա դիտարկում եք անգործություն, ապա կներեք, Ոստիկանությունն այդ ուժերով ավելին չէր կարող անել: Լրացուցիչ ուժերի պարագայում, գուցե, հնարավոր լիներ»,– ասաց նա։

Փոխոստիկանապետը նաև հերքեց լուրը, թե ոստիկաններով լի ավտոբուսներ են Երևանից Սյունիք գնացել: Ասաց՝ գնացել են այնքան, որքան անհրաժեշտ է հասարակական կարգն ապահովելու համար:

Ինչ վերաբերում է Tert.am-ի հարցին Ոստիկանության աշխատանքի համաչափ լինելուն և մեծ թվով ոստիկաններ կենտրոնացնելուն, Արա Ֆիդանյան ասաց, որ լիովին համաչափ է համարում: «Դուք ինչպե՞ս եք գնահատում նոյեմբերի 9-ի, 10-ի գործողությունները, հիմա շա՞տ են, թե քիչ են ոստիկանները»,- ասաց նա:

 

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ սյունեցիները թույլ չեն տվել նրան մտնել համայնքներ: Բողոքի ակցիա է իրականացվել Սյունիքի տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները վանկարկել են «Նիկո՛լ, դավաճա՛ն, թո՛ւրք, հողատո՛ւ», հնչել են նաև տարբեր հայհոյանքներ և վիրավորանքներ, որոնց ներքո նա լքել է քաղաքները:

Նիկոլ Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մտել է Սյունիքի մարզպետարան և խորհրդակցություն անցկացրել, որի ընթացքում, մասնավորապես, նշել է. «Ես ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին․ հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին»:

Արա Ֆիդանյան ՀՀ Ոստիկանություն Սյունիքի մարզ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին