f

Անկախ

Նիկոլն ուզում էր Սյունիքի մարզը կոտրել, որ մյուսների դեպքում հեշտ լինի, բայց ինքը «դետսկի մատ» եղավ. Գևորգ Պետրոսյան


Ես առավել քան վստահ եմ, որ ում որ այստեղ բերման են ենթարկել կամ հրավիրել են, սա քաղաքական հետապնդում է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Նորմալ տրամաբանության շրջանակներում,, պետք է որ ինչի մեջ մեղսագրվում է բերման ենթարկված անձը, այդ արարքները հաստատ երեկ չեն եղել, մի քանի ամիս առաջմ, մի քանի տարի առաջ են եղել, հիմա ի՞նչն է պատճառը, որ գիշերը որոշեցին դա անել:  Այսինքն եթե նախօրեին Նիկոլի խայտառակ այցը չլիներ Սյունիք, բնականաբար, այս մարդիկ չէին կանչվելու: Այսինքն սա քաղաքական պատվեր է, իրենք քաղաքական պատվեր են կատարում, ներգրավվում են Նիկոլ Փաշինյան խղճուկ անձնավորության քմահաճույքների բավարարման խաղի մեջ, որի համար վաղը պատասխան են տալու»,-ասաց նա:

«Ես հարց եմ տալիս, եթե համ Մեղրիի քաղաքապետն է հանցագործ, համ գորիսի, համ Կապանի, բա էդ մարդիկ ինչո՞ւ են ազատության մեջ մինչեւ այսօր: Թե՞ պետք է ՆԻկոլ Փաշինյանը գար խայտառակ լիներ, հետո նոր որոշեին, որ քաղաքապետերը հանցագործներ ե՞ն: Ամոթ է»,-ասաց նա:

Հարցին, թե եթե Նիկոլ Փաշինյանը գիտեր իր հանդեպ վերաբերմունքը Սյունիքի մարզում, ինչու գնաց, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Սյունիքի մարզն առաջինը ատամ ցույց տվեց խղճուկ վարչապետին: Հիմա սա որոշել էր տրյուկ անել, ասել էր՝ եթե կարողանամ Սյունիքի մարզը կոտրել, որպես ամենաըմբոստ մարզ, ուրեմն մյուսները հեշտ կլինի: Բայց ինքը «դետսկի մատ» եղավ: Ես սյունեցիների ցավը տանեմ, երեք մատի կոմբինացիա ցույց տվեցին նրան»:

Ինչ վերաբերում է նրան, որ փոխոստիկանապետը հայտարարել է, որ երեք Սյունիքում տեղի է ունեցել առերեւույթ հանցագործություն, ԱԺ պատգամավորն արձագանքեց, որ դա եղել է ինքնաբուխ հավաք, հետեւաբար համայնքապետերը հավաքի անդամների արարքների համար պատասխանատու չի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ սյունեցիները թույլ չեն տվել նրան մտնել համայնքներ: Բողոքի ակցիա է իրականացվել Սյունիքի տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները վանկարկել են «Նիկո՛լ, դավաճա՛ն, թո՛ւրք, հողատո՛ւ», հնչել են նաև տարբեր հայհոյանքներ և վիրավորանքներ, որոնց ներքո նա լքել է քաղաքները:

Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մտել է Սյունիքի մարզպետարան և խորհրդակցություն անցկացրել, որի ընթացքում, մասնավորապես, նշել է. «Ես ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին․ հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին»: Իսկ արդեն գիշերը մի շարք քաղաքացիների են բերման ենթարկել, մասնավորապես, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին:

Գևորգ Պետրոսյան

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին