f

Անկախ

Փաշինյանը նեղացնում է հումանիտար միջանցքը. Էլինար Վարդանյան


Եթե նախորդ քսանութ տարում խոսքը գնում էր փակ աշխատասենյակներում երբեմն ուղղորդվող քրեական գործերի և հետապնդումների մասին, ապա այսօր բաց խորհրդակցությունների ժամանակ են իրավապահները ստանում քրեադատավարական առումով դրա լիազորությունը չունեցող անձի հրահանգներն ու ցուցումները՝ պատժել, հատուկ օպերացիա անել, կալանավորել, գործ հարուցել: Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շեֆին հաճոյանալու համար բերման ենթարկելու պրոցեսը, սենյակից սենյակ տեղափոխելը զուգորդվում է շղթայակապելով, ձեռքերը ոլորելով։ Ինչո՞ւ եք շղթաներ հագցնում, ինչո՞ւ եք ձեռքերը ոլորում։ Եվ կողքից էլ մեկ այլ, ոչ պակաս ոգևորված ոստիկան էլ հեռախոսով տեսանկարում է։ Որպե՞ս ինչ։ Սա փողոցի «ռազբորկ՞ա» է, ի՞նչ է։ Ինձ հայհոյել եք, ես էլ կարող եմ ոստիկաններով «տփե՛մ»։

Բայց ես ուզում հարցին մեկ այլ տեսանկյունից նայել. այս  ամենով Փաշինյանը վտանգում է իր թիմակիցներին։ Որքան էլ մենք համերաշխության և ապագայում վրեժխնդրության բացառման  կոչեր անենք , Նիկոլի այս գործելաոճից  թիմակիցները պետք է հասկանան, որ իրենց շեֆն իրենց է փաստի առջև կանգնեցնում։ Փոխվեց իշխանությունը, նրանց նույն բան է սպառնալու։ Սա չհասկանալ, նշանակում է ոչինչ չհասկանալ։ Իսկ իշխանությունն անպայման փոխվելու է։ Մի օր փոխվելու է։

Երբ աներձագը հայտարարում է, որ նրանց /սյունեցիներին/  հենց ստորացնելով պետք է բերման ենթարկեն, չի հասկանում, որ դնում է իր և իրենց հանդեպ ապագայի խաղի կանոնը։

Փաշինյանը սրտնեղել է ոչ քաղաքական, կոշտ ձևակերպումներից, հայհոյանքից։ 2018 թվականի  դագաղներից, թաղումներից, հայհոյանքներից հետո սրտնեղո՞ւմ եք։ Այն ժամանակ ինչ էիք մտածում։ Երեք տարի պետական միջոցներով ֆեյքերի ՊՈԱԿ եք պահում, ու զարմանո՞ւմ եք։ Իսկ որ երեք տարի ֆեյքերի միջոցով ամենավերջին հայհոյանքներով բզկտում էիք հանրությունը, թշնամացնում էիք իրար հետ, այսօրվա մասին չէի՞ք մտածում։ Հարցրու քո թիմակիցներին, աջակիցներին, ինչպիսի բառապաշար էին օգտագործում։ Երեք տարի է զգուշացնում էինք։ Այսօր զարմանալու, սրտնեղելու իրավունք չունեք։

Եվ ընդհանրապես, վեջին զարգացումներից երկու հետևանք է ուրվագծվում.

Փաշինյանն իր գործողություններով նեղացնում է իր հումանիտար միջանցքը։ Նա մեծ, շատ իռացիոնալ ատելություն է գեներացնում։ Վաղը այդ ատելությունը կարող է անհետևանք չմնալ։

Իրավապահները պետք է հասկանան, որ նոր իշխանությունները, եթե նույնիսկ լինեն Հռոմի Պապից էլ հումանիստ, չեն կարողանալու աչք փակել այսօրվա գործողությունների վրա։ Ծագելու են հարցեր՝ շատ կոշտ ու շատ հստակ։  Առաջին անգամ, երբ Փաշինյանը պարոնայք՝ Վանեցյանին և Օսիպյանին մարդկանց ասֆալտին փռելու հրահանգ էր տալիս, այդ ժամանակ էր պետք նրան լռեցնել, վնասազերծել։ Չարձագանքեցին, կամ միգուցե արձագանքնեցին ուշացումով ու այլ կերպ։  Չարձագանքեց նաև հասարակությունը։

Հիմա դա պետք է հասկանան պարոնայք Աբազյանն ու Ղազարյանը։ Վաղը սա անարձագանք չի մնալու։

Եթե ձեր վարչապետին համայնքում լավ չեն ընդունում, պետք է գիտակցել պատճառները։ Ինչ են մտածում սպաները, երբ Սյունիքի բնակիչն ասում է, իմ պատուհանի տակ ադրբեջանցու դիրք ես բերել։ Դրա համար այդ մարդու ձեռքերը ոլորելով տանում եք ոստիկանություն։ Ադրբեջանցու գնդացիրը Երևանից դեռ շատ հեռո՞ւ է։ Իսկ ի՞նչ է մտածում ձեռքերը ոլորող ոստիկանը, երբ սյունեցին ասում է. «Իմ երեխան ադրբեջանցու գնդացիրի նշանառության տակ է խաղում։»։ 

Նույն հաջողությամբ վաղը, ընտրություններից հետո Փաշինյանին կարող է դուր չգալ իրեն դեմ քվերակողների վարքագիծը, ի՞նչ եք անելու՝ էլի ուղղակի ցուցումներով քրեական հետապնդումներ եք իրականացնելու։ Սյունիքի հասարակ քաղաքացին իր ձևով մերժեց, քրեական հետապնդում սկսեցիք, ընտրություններին ձեզ մերժողներին էլ ե՞ք շղթաներով բերման ենթարկելու։

Եվ որպես ամփոփում. Մթնոլորտը արագ տեմպերով լարվում է. Փաշինյանի նախընտրական ծրագրի առաջին և միակ  կետը պետք է լինի Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկը։ Նիկոլին մնում է 1-ին նախագահից ճշտել, արդյո՞ք նրա առաջարկն ուժի մեջ է, արդյո՞ք նա պատրաստ է իր համար այդ հարցում միջնորդ լինել և ջանք թափել, թե՞ արդեն ուշ է։ Ես ու իմ ընկերները շարունակելու ենք մնալ մեր տեսակետին՝ բացառել վրեժխնդրությունը, հիշաչարությունը, գնալ հասարակական համերաշխության ճանապարհով։ Բայց Նիկոլը, իրավապահները, աներձագը և այլոք շատ դժվարացնում են մեր գործը։ Արագ տեմպերով իռացիոնալ ահռելի ատելություն է գեներացվում։

Էլինար Վարդանյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին