Ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ԱԻ նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության կողմից անցկացվում է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք:
Վարժանքի թեման է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը»։
Ուսումնավարժանքի ընթացքում աշխատում է հրշեջ, շտապօգնության, կոմունալ-էներգետիկ ցանցի վթարավերականգնողական տեխնիկա:
Վարժանքի մասին ԱԻՆ-ը հայտնել էր ապրիլի 22-ին ՝ հորդորելով հարակից տարածքի բնակչությանը չանհանգստանալ: