Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 332 730 նոր դեպք: Երկրում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 16263695-ի: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսով հիվանդների շրջանում գրանցվել է 2263 մահ: Ընդհանուր առմամբ, Հնդկաստանում COVID-19-ի հաստատումից հետո մահացել է 186.920 հիվանդ։
Ավելի վաղ Հնդկաստանում եռակի մուտացիայով կորոնավիրուսի նոր տեսակ էր հայտնաբերվել։
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 144 միլիոնը։