f

Անկախ

Ուղիղ 3 տարի է՝ ամբողջ ուժով մտել ենք «աննախադեպ»-երի հորձանուտ. Միքայել Մինասյան


Ուղիղ 3 տարի է՝ ամբողջ ուժով մտել ենք «աննախադեպ»-երի հորձանուտ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տեսեք.

- Հայաստանում առաջին անգամ երկրի առաջնորդը 2018-ին հետևեց իր ժողովրդի ցանկությանը և հանձնեց իշխանությունը՝ առանց ավելորդ տվայտանքների (որոշում, որի համար նույն ժողովուրդն այսօր իրեն մեղադրում է)։

- Առաջին անգամ երկրի ղեկավար ընտրվեց մարդ, ով ակնհայտ ու աննախադեպ խելառ էր (նա երբե՛ք, կրկնում եմ երբե՛ք, աչքի չի ընկել ուրիշ ոչնչով, բացի խելառությունից։ Մարդիկ նրան ընտրեցին կռվարարության և քանդելու ունակության պատճառով. նա միշտ կռիվ է տվել բոլորի դեմ։ Ու մարդիկ այժմ տանջվում են, որ նա անընդհատ կռվում է՝ հիմա արդեն իրենց դեմ)։

- Առաջին անգամ ընտրված վարչապետը վայելել է պաշտամունքի հասնող համաժողովրդական սեր։ Առաջին անգամ ղեկավարի ընտանիքի բոլոր անդամները դարձան  երկրի գլխավոր նյուզմեյքերները և  քաղաքական, տնտեսական և սոցիալական օրակարգ թելադրողները։

- Առաջին անգամ Հայաստանն ունեցավ նաև միապետուհի։

- Առաջին անգամ Հայաստանը որոշեց, որ պետք է պարտվի և սկսեց պարտությանն ուղղված դիվանագիտական աշխատանքը (իմքայլական պացիֆիզմը որևէ այլ իմաստ չի պարունակում)։

- Հայաստանն աննախադեպ աշխարհաքաղաքական լարման մեջ մտավ առանց բացառության բոլոր երկրների հետ։

Արդյունքում.

- Առաջին անգամ Հայաստանը աննախադեպ պարտություն կրեց պատերազմում։

- Առաջին անգամ Հայաստանն սկսեց ուրանալ Հայոց ցեղասպանությունը։

- Հայաստանում առաջին անգամ երկրի ղեկավարի նկատմամբ ատելությունը հասավ աննախադեպ մասշտաբի ու մակարդակի։ Ժողովուրդն ատում է Նիկոլին և այն ամենը, ինչ նա անում է։ Իսկ նա ոչ մի նոր բան չի անում։

- Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին երկրի քաղաքացիները սկսեցին չթողնել այս կամ այն վայր՝ մարզ, քաղաք, գյուղ, անգամ գերեզման։

Նիկոլը Հայաստանի առաջին բռնապետն է։ Բռնապետության հիմքերը նա դնում է անթաքույց և ուղիղ եթերում։

Ավելին.

-️ Նիկոլն աննախադեպ ղեկավար է. նա աշխարհի եզակի վարչապետն է, որ սեփական երկրում շրջում է օտար զորքի ուղեկցությամբ (պաշտոնապես օկուպացված երկրները չհաշված)։

-️ Նիկոլն աննախադեպ է. Հայաստանի ոչ մի պաշտոնյայի այսքան հետևողականորեն, բացահայտ, հրապարակային չեն ստորացրել ուրիշ երկրների նախագահներն ու ղեկավարները, և նրա վրա ոտքերը չի սրբել թշնամի երկրի ղեկավարը։ Նրա պատճառով ծաղրում են հայ ժողովրդին ու Հայաստանը։

- Նիկոլն աննախադեպ է. երբեք դեռ միջազգային մամուլը ուղղակիորեն չի գրել ու հեգնել Հայաստանի ոչ մի ղեկավարի ստերը, կեղծիքներն ու լեզվի սայթաքումները։

-️ Նիկոլն աննախադեպ է. նա իրեն ուշունց տալու համար ուղիղ եթերում հանձնարարում է ուղղակի բռնի ուժ գործադրել մարդկանց նկատմամբ։

- Նիկոլն աննախադեպ է. առաջին անգամ հազարավոր մարդիկ նայելով երկրի ղեկավարի դեմքին նրան ուղիղ վիրավորում են։

Նիկոլն իսկապես աննախադեպ է։ Նա աննախադեպ վիժվածք է»:

Միքայել Մինասյան ՖԲ Գրառում

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին