f

Անկախ

«Փաստ». «Իրավապաշտպանները» զբաղված են իշխանության քայլերի լեգիտիմացմամբ


«Փաստ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, ՀՀ-ում բավական մեծ թիվ են կազմում, այսպես կոչված, իրավապաշտպաններն ու մարդու իրավունքների հարցերով զբաղվող տարբեր ՀԿ-ները, որոնք գերազանցապես ֆինանսավորվում են Արևմուտքից։ Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, այս սեգմենտը փորձում էր ՀՀ-ում տեղի ունեցող ամենափոքր դեպքն անգամ ներկայացնել որպես «մարդու իրավունքների ու արժանիքների ոտնահարում», այլ կերպ ասած՝ «լուն ուղտ էին սարքում»։ Իրավապաշտպանների այս հատվածն իր խոշորացույցի տակ էր պահում հատկապես ոստիկանության և ընդհանրապես ՀՀ իրավապահ համակարգի գործունեությունն ու ամենափոքր միջադեպն անգամ հանրային լայն տիրույթում դարձնում քննարկման առարկա։

Այդ «իրավապաշտպաններն» իրենց վարքագիծը փոխեցին ՀՀ-ում 2018թ. իշխանափոխությունից հետո, և այս երեք տարվա ընթացքում մատների արանքով են նայում օրենքի խախտումներին, մարդու իրավունքների խախտումներին, չեն արձագանքում նույնիսկ ամենաճչացող երևույթներին։ Այս օրերին ևս, այսպես կոչված, սորոսական «իրավապաշտպանները», աչք փակելով մարդկանց ապօրինի բերման ենթարկելու և առանց որևէ լուրջ հիմքերի ձերբակալությունների դեպքերի վրա, փոխարենը լծված են նախընտրական «տասովկաներով», չնայած իրականում պարզ չէ՝ կլինի՞ ընտրություն, թե՞ ոչ։

Մասնավորաբար, թերթին տեղեկություններ են հասել, որ այս շրջանակն ամենաշատն է հետաքրքրված ընտրություններով, ավելին՝ վերջին օրերին իրավապաշտպանները բուռն քննարկում են առաջիկա արտահերթ ընտրությունների թեման՝ փորձելով հանրային դիսկուրսում ընտրություններ անցկացնելու փաստը մատուցել որպես պետության համար գերկարևոր փուլ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հիմնական թեզերն են, որ առաջիկա ընտրությունները «լինելու են ամենամասնակցայինը» և «անցնելու են ժողովրդավարական բոլոր չափորոշիչներին համապատասխան»։ Ստացվում է, որ Արևմուտքից ֆինանսավորվող «իրավապաշտպանները» նախապես փորձում են «էն գլխից» լեգիտիմացնել Փաշինյանի կողմից անցկացվելիք հնարավոր ընտրությունները, չնայած փորձագետներն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իշխանությունը կիրառելու է վարչական լծակներ և ամեն կեղծիքի դիմելու է, որ ընտրություններում հաղթանակ տանի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

իրավապաշտպաններ Մարդու իրավունքներ արտահերթ խորհրդարանական ընտրություններ մամուլի տեսություն

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին