f

Անկախ

«Նիկոլին մենք պետք ենք, բայց անդամահատված հոգով և բռնաբարված հիշողությամբ». Միքայել Մինասյան


Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամյան ալիքում գրառում է արել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:

Ստորև ներկայացնում ենք գրառումը.

«Այս պատմությունը գրվել է 2010 թվականին իսրայելցի բլոգեր shvil-ի կողմից, և երբ ես կարդացի, այն ինձ շատ բան բացատրեց:

Աղետի զոհերի հիշատակի օրը դպրոցը հանդիպում է կազմակերպել դրա վերապրածների հետ: Դասարան եկավ տատիկ. ձեռնափայտ, դողացող ձեռքեր, դաջված համար, բայց նա պարզ և նույնիսկ ինչ-որ հետաքրքրությամբ է նայում  մեզ: Պատմեց իր պատմությունը. քաղաքային ընտանիք, գետտո, փախուստ, լեհական գյուղեր, անտառ, կարմիր բանակ, տեղահանվածների ճամբար, թափառում Եվրոպայով, Իսրայել: Դե, իսկ հետո` պաշտոնական մասը. ուսուցչուհին մեղմ ձայնով տալիս է ստանդարտ հարցեր, ինչ-որ մեկը պատասխանում է ոչ պակաս ստանդարտ, տատիկը պետք է լսի և հաճույք ստանա: Իսկ նա տարօրինակ է նայում, և նրա աչքերը ... ծիծաղում են, ինչ է...

Դե իսկ վերջում ուսուցչուհին հարցնում է. ո՞րն է հիմնական դասը, որ մենք պետք է քաղենք Աղետից: Ինչ-որ մեկը վեր է կենում, տալիս է սովորական պատասխան. վերաբերմունք մերձավորի նկատմամբ, մարդկայնություն, սեփական երկիր, ինքնուրույն պաշտպանվելու ունակություն: Մի խոսքով, ամեն ինչ ճիշտ է, բայց շատ արհեստական է հնչում:

Եվ այստեղ տատիկը մեկնաբանում է. «Ամեն ինչ ավելի պարզ է. ամեն ինչ շատ ավելի պարզ է: Պարզապես, եթե ինչ-որ մեկը երբևէ կասի, որ ուզում է ձեզ սպանել, հավատացեք նրան: Բացատրություններ մի փնտրեք առ այն, որ նա իրականում բոլորովին այլ բան նկատի ունի, իրար մի պատմեք, որ սա պարզապես ինչ-որ քաղաքականություն և այլ խաղեր են: Պարզապես հավատացեք: Իսկ հետո, թե կարող ես` կռվիր, թե չես կարող` փախչիր: Բայց գլխավորը` հավատա: Անմիջապես ...»:

Մեզ սպանել ցանկացողներից հերթ է գոյացել: Ոմանց՝ ադրբեջանցիներին, մեր հողն է պետք, մյուսներին ՝ թուրքերին, մեր բացակայությունը, չգոյությունը, մեկին ՝ Նիկոլին, մենք պետք ենք, բայց անդամահատված հոգով և բռնաբարված հիշողությամբ:

Վերոնշյալը ոչ մեկի համար գաղտնիք չէ, բայց, չգիտես ինչու, նախընտրում ենք չհավատալ դրան: Ինչպես չհավատացինք 1915 թվականին:  Ինչպես և չենք հավատում հիմա»:

Միքայել Մինասյան Հայոց Ցեղասպանություն Նիկոլ Փաշինյան

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին