ԱՄՆ-ում ևս 62 399 մարդ մեկ օրում կորոնավիրուսային վարակով է ախտորոշվել։ Երկրում արձանագրված COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 31.9 միլիոնը: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:
Կորոնավիրուսով հիվանդների շրջանում մահացությունների թիվը գերազանցել է 571 հազարը
Ավելի վաղ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ում ավելի քան 100 միլիոն մարդ ստացել է COVID-19 կորոնավիրուսի պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժինը:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 144 միլիոնը։