f

Անկախ

Վաղն էլ մեր կյանքը կլցվի համապետական ծառատունկ-քարոզարշավ կեղծ օրակարգով․ Թագուհի Ասլանյան


Լրագրող Թագուհի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Աշխատանքի և սոցիալական հարցերի, բնապահպանության նախարարությունների և պետական ապարատի այլ կառուցների մեր աղբյուրների տեղեկացմամբ` վաղը` կիրակի օրը, գերատեսչությունների և դրանց կից կառույցների աշխատակիցներին պարտադրել են, որպեսզի վաղը բոլորը մասնակցեն նախապես հայտարարված համապետական ծառատունկին, որը, չգիտես ինչու, Կոտայքի մարզի բնակավայրերում է լինելու, ոչ թե, օրինակ, Երևանում։

Սոցապնախարարության աշխատակիցներին, ըստ աղբյուրի, ավտոբուսներով Չարենցավան են տանելու և ասված է, որ բոլորը մեկ մարդու նման ներկայանան։ Ինչո՞ւ հենց Կոտայքի մարզ, դե որովհետև վաղը վարչապետի աթոռը զավթածը հերթական կապիկություն շոուն է իրականացնելու Կոտայքի մարզում, մասնավորապես Չարենցավանում` իրեն հատուկ պաթոսով, կանանց ու երեխաների ձեռքեր համբուրելով, զոհվածների ընտանիքներ ներխուժելով, զոհվածների ծնողների առաջ կեղծ խոնարհումներով, սրտաճմլիկ տեսարաններով, մանկահասակ երեխաներին վարչապետի հետ հանդիպումների բերելու գորովալից տեսարաններով, ժամկետանց քաղցրավենիք բաժանելով։

Վստահ եմ, որ իր վաղվա նախընտրական քարոզարշավի ելույթում նիկոլը նաև կասի, որ այդ իր բացառիկ շնորհով Բայդեն քեռին արտասանեց Ցեղասպանություն բառը, ինչն աննախադեպ, աշխարհում չլսված, չտեսնված բան է։ Եվ ահա որպեսզի իրեն լսողներ լինեն Կոտայքի մարզում, գոնե այդպիսի տպավորություն ստեղծեն, մարդկային քանակություն ապահհովի և հնարավորինս ջերմ ընդունելություն` առանց նորին գերազանցության ողջույնին տված ջերմ ու անկանխատեսելի պատասխանների, որոշվել է այսպես կոչված մասովկաներն ապահովել վարչական ռեսուրսի հաշվին, իսկ պետական աշխատողները կվախենան կտրուկ քայլեր անել, որպեսզի աշխատանքը չկորցնեն։ Մինչդեռ պետական ապարատում չաշխատող կոտայքցուց ինչ իմանաս ինչ կարելի է սպասել, Սյունիքի դեպքը գուցե նրանց էլ ոգեշնչի, մանավանդ որ թուրքիքայլականները դատարանների շնորհիվ ձախողեցին սյունեցիների նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելու իրենց անփառունակ ծրագիրը։

Դե ինչ, հավանաբար վաղն էլ մեր կյանքը կլցվի համապետական ծառատունկ_քարոզարշավ կեղծ օրակարգով, ու էլի մեր նորին գերազանցությունը լեզվի իր մտածված սայթաքումներով բոլորիս արյունը թունդ կհանի։

Թագուհի Ասլանյան ծառատունկ ֆեյսբուքյան գրառում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին