f

Անկախ

Ինդոնեզիայում հայտնաբերվել է կորած սուզանավը. 53 հոգուց բաղկացած անձնակազմը զոհվել է


Ինդոնեզական Բալի կղզու մոտակայքումփրկարարները հայտնաբերել են Բալի ծովում անհայտ կորած սուզանավի՝ Նանգգալայի բեկորները, որում 53 մարդ կար: Այս մասին կիրակի լրագրողներին հայտնել են օդային մարշալ Հադի Չահյանտոն և հանրապետության ռազմածովային ուժերի շտաբի պետ ծովակալ Յուդո Մարգոնոն:
« Nanggala-402 սուզանավի 53 հոգանոց անձնակազմը զոհվել է», - Չախյանտոյի խոսքերը մեջբերում է «Կոմպաս» լրատվական պորտալը: Որոնող խումբը հայտնաբերել է խորտակված սուզանավի երեք կտորները: Ինդոնեզիայի զինված ուժերի հրամանատարությունը հրապարակել է խորտակված սուզանավի կադրերը: Ըստ Չախյանտոյի, «որոնողական տարածք ժամանած Սինգապուրյան նավը կարողացավ գտնել սուզանավի հիմնական բաղադրիչները ծովի հատակին»: 

Զինված ուժերի գլխավոր հրամանատարը նշել է, որ «միջադեպի հետաքննությունը շարունակվում է, բայց մարդկային գործոնը բացառված է, քանի որ անձնակազմի կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը»: Նա նշել է նաև, որ «սուզանավը բարձրացնելու փորձեր կձեռնարկվեն, սակայն Ինդոնեզիայում նման փորձ գոյություն չունի»:

Ավելի վաղ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել էր Նանգգալա նավից նավաստիներին փրկելու փորձերը դադարեցնելու մասին և նրանց մահացած էր հայտարարել:

Նշենք, որ դիզելային Նանգգալա սուզանավը մասնակցում էր Բալիի ծովում անցկացվող զորավարժություններին, չորեքշաբթի վաղ առավոտյան անձնակազմը պետք է իրականացներ տորպեդոյի կրակ: Սակայն սուզվելուց հետո զորավարժությունների հրամանատարությունը կորցրել էր կապը նավի անձնակազմի հետ:

Աշխարհում Ինդոնեզիա սուզանավ դժբախտ պատահար

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին