f

Անկախ

Գևորգ Պետրոսյանը Հրաչյա Հակոբյանի հայտարարության վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ձեւավորելու առաջարկով է հանդես եկել


Ես այն կարծիքին չեմ, որ Նիկոլ Փաշինյանը չգիտեր, թե ինչ է սպասում իրեն Սյունիքում. Այսինքն նման դեպքերում ԱԱԾ-ն ուսումնասիրում է տեղում իրավիճակը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Ես երկու վարկած ունեմ, թե ինչու նա գնաց Սյունիք՝ լավ իմանալով, որ պետք է խայտառակվի: Նա գնաց Սյունիք, որովհետեւ Սյունիքին այն եզակի մարզերից է, որտեղ կա ժողովրդի միասնական վերաբերմունք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Անթաքույց է արտահայտում իր դժգոհությունը: Այս հանգամանքից ելնելով Նիկոլ Փաշինյանն իր կարճ խելքով ասեց՝ սպասի էթամ Սյունիքին կոտրեմ, հետո ինձ հեշտ կլինի այստեղ հարցերը լուծել: Բայց  սյունեցին իրեն երեք մատի կոմբինացիա ցույց տվեց»,-ասաց նա:

Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ «Իմ քայլի» որոշ պատգամավորներ հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանը ջերմ ընդունելության է արժանացել Սյունիքում. «Այսինքն անբարոյականի տղա ասելը համարվում է ջերմ ընդունելությո՞ւն: Եթե դա իրենց համար ջերմ վերաբերմունք է, եկեք ես ձեզ կարգին ջերմ վերաբերմունք ցույց տամ: Հասկացանք, որ ուզում եք անցողիկ տեղ զբաղեցնել ապագա ցուցակում, բայց միթե  կարելի է հաճոյանալ սեփական պատիվդ գնդակահարելով»:

Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլի» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը, թե այո, պետք է ստորացնելով բերման ենթարկեն Սյունիքում խուլիգանություն թույլ տվածներին, որոնք հրապարակավ հայհոյում էին վարչապետին, Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ դրանով նա խախտել է Սահմանադրության 3-րդ հոդվածը, որտեղ նշված է, որ մարդը բարձրագույն արժեք է: Քրեական դատավարության 9-րդ հոդվածում հստակ ասվում է, որ քրեական դատավարության իրականացումը չի կարող զուգորդվել որեւէ պաշտոնյայի կողմից մարդու արժանապատվությունը ստորացնելով»:

Նա տեղեկացրեց, որ ինքն ու եւս մի անկախ պատգամավոր ստորագրել են հայտարարություն, որով միջնորդում են ԱԺ երեք խմբակցություններին, որ իրենք հանդես գան էթիկայի հանձնաժողով ձեւավորելու միջնորդությամբ: «Եթե դա ասի մի համատիրության լիֆտյորչիկ կամ մի կաչագար, կասեմ՝ դե մարդ ա, ասել ա: Պատգամավորն իրավունք ունի՞ ասելու, որ բերման ենթարկեք ստորացնելով:

Նրա խոսքով, Սյունիքի  մի շարք համայնքների ղեկավարների նկատմամբ գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով՝խուլիգանություն. «Այդ հոդվածի երրորդ մասն ասում է, որ բռնություն է գործադրել, կամ դրա սպառնալիք: Համայնքի ղեկավարներից ո՞ր մեկն է բռնություն գործադրել: Այստեղ ընդհանրապես չկա հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Անգամ հայհոյանք տվողն էլ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք  չի ունեցել: Այդտեղ եթե մեկն արժանի էր նման վերաբերմունքի, դա Նիկոլ Փաշինյանն էր:

Մյուս կողմից երբ ասում են՝ մարդկանց ստորացնելով բերման ենթարկեք, դա բռնության կոչ չի՞»,-ասաց նա:

Գևորգ Պետրոսյան

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին