Միացյալ Նահանգներում մեկ օրում ևս 53,363 մարդ կորոնավիրուսային վարակով է ախտորոշվել: Երկրում COVID-19 վարակի արձանագրված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 32 միլիոնը: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:
Կորոնավիրուսով վարակված հիվանդների շրջանում մահացության դեպքերի թիվը գերազանցել է 572 հազարը
Ավելի վաղ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ում ավելի քան 100 միլիոն մարդ ստացել է COVID-19 կորոնավիրուսի պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժինը: