f

Անկախ

Մի օրվա պատմություն եմ ուզում պատմել, որ մեզ վրա շատ ծանր տպավորություն թողեց...


Մի օրվա պատմություն եմ ուզում պատմել, որ մեզ վրա շատ ծանր տպավորություն թողեց...

2018 թ. ապրիլի 21-ն էր` Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրը:

Ես ու Ասպրամը ծաղիկներով, անձրևի տակ, ոտքով քայլեցինք դեպի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի: Տխուր էինք: Դե', այդ օրերին` ծննդյան կամ մահվան օր, սովորաբար տխուր ենք: Բայց շուրջներս այլ տեսակի անհասկանալի ճնշում կար... Օդում կախված սարսափ կար...

Հայտարարել էին, որ հպարտ քաղաքացիներն ազատ են իրենց գործողություններում, ինչ ուզեն կանեն: Վայերնավարի, շչակները միացրած մի մեքենա անցավ հենց խաչմերուկի վրա ու մազ էր մնում, որ մեզ վթարի ենթարկեր... բայց ինքը հպարտ էր, իրեն ասել էին` ինչպես ուզես կքշես, ու ինքը չէր նայում, որ ճանապահը մերն է ու քշեց մեզ վրա... Արցունքն աչքներիս իջանք զբոսայգի...

Գայի պողոտան սկսեցին փակել... Քիչ հետո հասկացանք, որ Նիկոլ Փաշինյանն իր թափորով պետք է անցնի: Այդ օրը նա Նոր Նորքի առաջին և երկրորդ զանգվածներով էր անցնելու...

Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն էր, Հայաստանի ազգային հերոսի ծննդյան օրն էր... Զբոսայգում հավաքվեցին մտերիմներն ու Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները:

Անձրևի տակ մենք հարգանքի տուրք մատուցեցինք , երեխաներն արտասանեցին հերոսի բանաստեղծություններից, բայց նրանց ձայները խլացան պողոտայով այդ պահին անցնող «հպարտ»-ների աղմուկի մեջ... Մենք մենակ էինք... Կարծես Ազգային հերոսը միայն մերը լիներ... Փողոցը արշավողներն անհաղորդ էին... Նրանք արդեն բաժանել էին մեր ու ձեր հերոսների... Նրանք մեզ հետ չէին և մտադրություն անգամ չունեին միանալու մեզ... Շատ տխուր էր... Անձրևն էլ ավելի էր խտացնում մռայլ գույները...

Ես ու Ասպրամը հասկացանք, որ սարսափելի ժամանակներ են սկսվում, ժամանակներ, երբ իրական հերոսները չեն ընկալվելու... Ամենաթողության ալիքի տակ ջնջվելու էին ազգային արժեքները, ու յուրաքանչյուրը մնար ինքն իր ցավի հետ...

(Իրինա Բարսեղյան-Կրպեյան)

Ասպրամ Կրպեյան Թաթուլ Կրպեյան հեղափոխություն ՖԲ Գրառում խմբագրի ընտրանի

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին