Թուրքիայում ապրիլի 29-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով լիակատար արգելափակում է սահմանվում։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Գրում է Russian.rt.com-ը։
«Ապրիլի 29-ի ժամը 19: 00-ից մայիսի 17-ի 05: 00-ն ընկած ժամանակահատվածում լիակատար արգելափակում կսկսվի», - NTV հեռուստաալիքը մեջբերում է Թուրքիայի առաջնորդի խոսքերը:
Ըստ նրա, բոլոր աշխատատեղերը կփակվեն, բացառությամբ ՆԳՆ-ի կողմից առանձին նշվածների:
Միջքաղաքային ճանապարհորդությունը կիրականացվեն պարտադիր թույլտվությամբ, իսկ հասարակական տրանսպորտը կգործի 50% գերբեռնվածությամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկ օրում Թուրքիայում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի ավելի քան 54 հազար դեպք:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 147 միլիոնը։