Արդեն 2 տարի է, ինչ Իջեւան-Բերդ ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի պաշտպանիչ պատը քանդված է, պետական բյուջեից չեն ֆինանսավորում պաշտպանիչ պատը վերականգնելու համար։
Գաբիոններից բաղկացած այս պատը կառուցվել է շրջանցիկ ավտոճանապարհով երթեւեկը դիմացի ադրբեջանական հենակետերի գնդակոծություններից պաշտպանելու համար։ Եթե շրջանցիկ ճանապարհի անհրաժեշտություն չլիներ, մոտ 800 միլիոն դրամ չէին ծախսի այն կառուցելու համար։ Շրջանցիկ ավտոճանապարհն առանց պաշտպանիչ պատի՝ խոցելի է ադրբեջանական ոտնձգություններից։
Նման կարեւոր գործը պետական բյուջեից չեն ֆինանսավորում, իսկ 2020 թվականին պետական ապարատում պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 37,726,518,339 դրամ, որը համարժեք է 78.6 միլիոն ԱՄՆ դոլարին։