f

Անկախ

«168 ժամ». 120.000-ից մինչև 650.000 դրամ է տրամադրվում կորոնավիրուսով վարակված 1 անձի բուժման համար


«Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1 հիվանդի բուժման համար պետության կողմից բժշկական հաստատություններին տրամադրվող գումարի չափի տարբեր շեմեր են քննարկվում։ Ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են, որ կառավարությունն իրականում 1 պացիենտի բուժման համար 750.000 դրամ է փոխանցում բուժհաստատությանը, սակայն լիարժեք բուժումը կատարվում է 250.000 դրամի սահմաններում։

168.am-ը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին գրավոր հարցում է ուղարկել՝ պարզելու, թե՝

Կառավարությունը որքա՞ն գումար է փոխանցում բուժհաստատությանը COVID-19-ով վարակված 1 անձի բուժման համար։
Ի՞նչ է ներառված այդ գնի մեջ (ներկայացրեք դեղերի ցանկը՝ ըստ արժեքների, եթե սնունդը նույնպես ներառված է, ապա առանձին նշեք նաև դրա արժեքը)։
Արդյո՞ք բուժհաստատություններին տրամադրվող գումարը միշտ նույնն է եղել, թե՞ ինչ-որ հանգամանքներով պայմանավորված՝ փոփոխվել է, եթե այո, նշեք, թե մինչ օրս քանի՞ անգամ է փոփոխվել՝ հստակ նշելով ժամկետները և տրամադրվող գումարի չափը 1 անձի բուժման համար։
Առողջապահության նախարարության պատասխանը ներկայացնում ենք ստորև․.

«Կորոնավիրուսով պացիենտների բուժման գործընթացն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններում, ինչը ենթադրում է, որ տվյալ բժշկական կենտրոնները բուժական այլ ծառայություններ չեն կարող մատուցել։ Այդ պատճառով ՀՀ առողջապահության նախարարությունը հատուցում է նշված կենտրոնների ամբողջական պահպանման ծախսերը՝ աշխատավարձ, կոմունալ և էներգետիկ, նաև դեղորայքի, անհրաժեշտ պարագաների և այլ ընթացիկ ծախսերը, որոնք մինչև վերապրոֆիլավորումը բժշկական կենտրոնները կատարում էին սեփական եկամուտների հաշվին, որը ձևավորվում էր փաստացի կատարված վճարովի ծառայություններից։

Դեղերի ցանկ՝ ըստ արժեքների, հնարավոր չէ ներկայացնել, քանի որ բժշկական կենտրոնները բուժման գործընթացում առաջնորդվում են հաստատված ուղեցույցներով:

Միաժամանակ, առանձին դեպքերում, ելնելով բուժման անհատական մոտեցման անհրաժեշտությունից, բժշկական կենտրոններն իրենք են ձեռք բերել դեղորայք՝ հատկացված պետական միջոցներով։

Ինչ վերաբերում է սննդով ապահովելուն, ապա 2020 թվականի հունիսի 3-ի Էկոնոմիկայի նախարար թիվ 604-Լ և 2020 թվականի հունիսի 4-ի Առողջապահության նախարարի 1753-Լ համատեղ հրամանով բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)  ախտորոշված պացիենտների սննդի ապահովման աշխատանքների կազմակերպման լիազոր մարմինը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն է։

Հաշվի առնելով վերապրոֆիլավորված բուժկենտրոնների տարբեր մահճակալային ֆոնդերը, առկա ռեսուրսները, տարբեր ժամանակահատվածներում վերապրոֆիլավորված լինելը, ինչպես նաև պացիենտների ուղեկցող հիվանդությունները, ճիշտ չափելի չեն դարձնում մեկ պացիենտի վրա միջին ծախսի գոյացումը։

Որոշ դեպքերում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժումն իրականացվում է բազմապրոֆիլ բուժկենտրոններում։ Տվյալ բժշկական օգնության և սպասարկման դիմաց վճարումները կատարվում են հետևյալ պայմանագրային գներով՝

Առողջապահության նախարարությունը հարցման պատասխանին կից ներկայացրել է  ապրիլի 6-ի դրությամբ վերապրոֆիլավորված բուժհաստատությունների ցանկը, դրանք 21-ն են»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

ՀՀ Առողջապահության նախարարություն

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին