Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հաղորդմամբ Եվրոպայի առաջնությունը, որն այս տարի պետք է կայանար Մոսկվայում ապրիլի 2-14-ը, հետաձգվել է մինչև հունիս: Այն կկայանա հունիսի 13-21-ը:
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 110 հազարը:Վիրուսից մահացել է ավելի քան 4 հազար մարդ: