f

Անկախ

Ձեր էժան ինքնահաստատումներով հեռու մնացեք Սյունիքից. Ձեր ահաբեկիչ նոտաները փշրվում են հենց զանգերի մոտ. ԼՀԿ պատգամավոր


Սյունիքը ոչ թե Հայաստանի պառակտող աշխարհամասը պետք է լինի, այլ առնվազն հիմա միավորող: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ալիեւյան նկրտումների ֆոնին որոշ ուժեր շարունակում են պրկված պահել մեր քաղաքացու նյարդերը, կեղծ լուրեր տարածել Սյունիքի մասին՝ փորձելով ահաբեկիչ նոտաներ ուղղել Սյունիք: Ու դա անում են հայրենասիրական լոզունգներով: Ձեր ահաբեկիչ նոտաները, հարգելիներս, փշրվում, թափվում են հենց զանգերի մոտ: Ձեր էժան ինքնահաստատումներով հեռու մնացեք  Սյունիքից:

Մենք հիմա Արցախը Հայաստանին միավորելու քայլերով պետք է զբաղված լինենք, մինչդեռ Սյունիքը տարանջատելու փորձեր են արվում: Եթե  ձեր հաշվարկներն այն են, որ մարդիկ կորցրել են իրենց հիշողությունը, գուցե այդտեղ էլ սխալվում եք: Տարիներ շարունակ նաեւ իշխանական լծակներով մարդկանց ստիպել են անել այն, ինչ ուզել են: Մարզպետարանից  մինչեւ ՏԻՄ են ստիպել: Այո, ինձ էլ են աշխատանքից ազատել միայն նրա համար, որ հանդգնել էի դեմ կանգնել պարտադրանքին ու չընտրել ԱԺ իրենց ասած պատգամավորի թեկնածուին: Բայց բռնությունը չի կարեղ երկար ճանապարհ գնալ: Ո՞ւր են հիմա պրիմիտիվ բռնակալները, իսկ ես այստեղ եմ: Մենք պետք է տեր կանգնենք մեր ազատություններին, մեր արժանապատվությանը: Պետք է վերադառնանք առանց հայհոյանքների կյանքին, մեր երեխաներին պետք չէ հայհոյանքների խրախճանք:

Մենք լավ հիշողություն ունենք, եւ որեւէ մեկը թող հույս չունենա, որ գյադայական պահվածքով կարող է երկար ճանապարհ անցնել, տեղային բռնություններ բեմադրել եւ ընտրություններին պարտադրել փորձել: Ես ամբողջ ժամանակ Սյունիքում եմ լինելու, կանգնելու ենք բոլոր ազատ ընտրել ցանկացող քաղաքացիների կողքին: Մեր թիվ  օրակարգը պետք է լինի բանակի արդիականացումը, սոցիալական բեռի թեւթեւացումը, մեր երկրի ժողովրդագրական եւ այլ ռազմավարական խնդիրների լուծումը»:

Սրբուհի Գրիգորյան Լուսավոր Հայաստան

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին