f

Անկախ

Դատախազությունը հերքում է ԱԺ պատգամավորին


Ըստ դատախազության իրականացրած ստուգումների՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Մովսես Հակոբյանին պատկանող բնակելի առանձնատան կառուցման, կատարած ծախսերի հատուցման կամ դրա հետ կապված որևէ այլ նպատակով Արցախի կառավարության կողմից ֆինանսական միջոցներ երբևէ չեն հատկացվել:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Տեղեկատվության համաձայն՝ Արցախի Հանրապետության  դատախազությանը 2021 թվականի մարտի 29-ին  դիմում էր ներկայացվել լայն տարածում ստացած այն տեղեկության վերաբերյալ, ըստ որի՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի` Ստեփանակերտ քաղաքում տեղակայված առանձնատունը՝ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ, սեփականատիրոջից գնվել և նվիրատվության կարգով նվիրաբերվել է Մովսես Հակոբյանին: Դիմումով՝ դատախազությանը միջնորդություն է ներկայացվել՝ հիշյալ տեղեկության` իրականության համապատասխանությունն ու հիշատակվող գործարքների իրավաչափությունը պարզելու համար:

Պետության գույքային շահերի պաշտպանության սահմանադրական լիազորության շրջանակում դատախազության կողմից իրականացված ստուգման արդյունքներով պարզվել է, որ  Ստեփանակերտի քաղաքապետի  2005թ. որոշմամբ՝  ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Մ.Հակոբյանին Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ փողոցի մոտակայքում հատկացվել էր հողատարածք` անհատական բնակելի տուն կառուցելու համար:

Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից 2006 թ. Մ.Հակոբյանին տրվել էր շինարարության թույլտվություն՝ անհատական բնակելի տան կառուցման համար, թույլտվության գործողության ժամկետը սահմանվել էր մինչև 2009 թվականը:

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանումը, Մ.Հակոբյանը դիմումի հիման վրա՝ հիշյալ հողամասում կառուցված առանձնատան նկատմամբ  2008 թվականին գրանցել է նրա սեփականության իրավունքը:

«Ինչպես դիտվում է կադաստրային գործում ներառված փաստաթղթերից, Մ.Հակոբյանին պատկանող բնակելի առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխություն երբևէ տեղի չի ունեցել.այն ԱՀ կառավարության կամ այլ սուբյեկտի կողմից չի գնվել և օտարման առարկա չի եղել»,-նշել են դատախազությունից՝ընդգծելով, որ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու Արցախի ներդրումային հիմնադրամին արված հարցումների պատասխաններից հետևում է, որ հիշյալ առանձնատան կառուցման, կատարած ծախսերի հատուցման կամ դրա հետ կապված որևէ այլ նպատակով ֆինանսական միջոցներ Մ.Հակոբյանին երբևէ չեն հատկացվել:

Հիշեցնենք, որ ԱԺ ԻՄ քայլը խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ «Մեր բանակի փառապանծ գեներալներից մեկը կառուցում է քառահարկ առանձնատուն, չգիտենք՝ ինչ փողերով, ինչ ուժերով, և այդ կառուցած առանձնատունը վաճառում է բանակի վրա: Մեր բանակն իր կարիքների համար գնում է առանձնատուն և նվիրում այդ նույն գեներալին, որ կառուցել է առանձնատունը: Եթե ժամանակը գա՝ գրվելու կոռուպցիայի մասին գիրք, սա լինելու է առաջին էջերում»:

Փաստորեն, իշխող ուժը օգտագործում է ԱԺ ամբիոնը՝ անհիմն և չստուգված տեղեկություններ տարածելու, մարդկանց ապակողմնորոշելու և կեղծ ինֆորմացիա տարածեկու համար:

ՀՀ ԱԺ Արման Եղոյան Մովսես Հակոբյան Դատախազություն

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին