f

Անկախ

Դատավորը Մելիքսեթյանը կամ վերահսկվում է իշխանությունների կողմից, կամ սատարում է. Տիգրան Աթանեսյան


Խուլիգանության մասին խոսք լինել չի կարող, դա ծիծաղելի է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նշենք, որ այսօր Դանիելյանի գործով առաջին դատական նիստը պետք է  կայանար, ինչը հետաձվեց՝ գործով մեղադրող դատախազի՝ դատական նիստին չներկայանալու պատճառով։

Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին։

«Անձանց միջեւ կա կոնֆլիկտ, կոնֆլիկտը խոստովանում է ԱԺ փոխխոսնակը. այսինքն՝ այլեւս չի կարող լինել խուլիգանություն։ Երբ քեզ հարվածում են, շատ բնական ռեակցիա է քո պատասխանը։ Հարված հասցնողի մասն էլ կարճվել է, իբր աֆեկտիվ վիճակում է գտնվել։ Շատ ծիծաղելի է, որովհետեւ նույնիսկ դատահոգեբանական փորձաքննությունը չի գրել, որ իր մոտ կա աֆեկտ։ Այսինքն՝ քննիչն է որոշել, ՀՔԾ քննիչները նաեւ հոգեբան են։ Այս խայտառակությունը շարունակվում է»,- նշեց Աթանեսյանը։

Փաստաբանը հայտնեց, որ Ալեն Սիմոնյանի մասով գործը կարճելու որոշումը բողոքարկվել է. «Սեպտեմբեր ամսից գտնվում է այս նույն նստավայրում, նիստեր տեղի չեն ունենում»։

Անդրադառնալով այս գործով նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանի օբյեկտիվությանը՝ Աթանեսյանը հայտնեց, որ առաջին նիստին պաշտպանական կողմը բացարկ է հայտնելու դատավորին. «Իր գործողություններից ակնհայտ է, որ նա կամ այս իշխանությունների կողմից վերահսկվում է, կամ սատարում է, անհասկանալի դրական վերաբերմունք ունի այս իշխանություններին»։

Տիգրան Աթանեսյանը դատավոր Մելիքսեթյանի կողմից կայացրած որոշումների վերաբերյալ մի քանի օրինակ բերեց. «Երբ Արթուր Դանիելյանին ձերբակալել էին, նոյեմբերի 15-ին ժամը 18։00-ին նիստն արել է, լսել է բողոքը, 18։20-ին ավարտել ենք, հրապարակումը նշանակել է հաջորդ օրը՝ 10։00-ին։ Այսինքն՝ եթե Արթուրը կարող էր 2 ժամից դուրս գալ, նա մի քանի ժամ մնաց անազատության մեջ։ Արա Սաղաթելյանի դեպքը, այս դատավորը Սաղաթելյանին կալանավորում է այն հիմքով, թե նա «Գագիկ Սողոմոնյանն է»։ Նույն գիշերը գրառում է կատարում իր մասին, խիստ վիրավորական գրառում, դատավորին վիրավորելը կապված գործ քննելու հետ, դա հանցագործություն է, դատավորը չի ներկայացնում հաղորդում։ Եթե հաղորդում ներկայացնի, կընդունի, որ ապօրինի է կալանավորել։ Սյունեցիներից մեկին էլ ապօրինի կալանավորել է։ Մենք նման դատավոր չենք ուզում, այս գործով նա անկախ, անաչառ դատավոր չէ»։

Տիգրան Աթանեսյան

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին