f

Անկախ

Մեղադրյալի ու տուժողի տեղերը փոխվելու են իշխանափոխությունից հետո. Սամսոնյանը՝ Արթուր Դանիելյանի գործով նիստի մասին


Այս գործը բոլոր առումներով աբսուրդի ժանրից է, եւ այս կեղտոտ իշխանությունները պետք է չլինեն, որ այս գործը օբյեկտիվ քննվի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստի մասին:

Նշենք, որ այսօր Դանիելյանի գործով առաջին դատական նիստը պետք է  կայանար, ինչը հետաձվեց՝ գործով մեղադրող դատախազի՝ դատական նիստին չներկայանալու պատճառով։

Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին։

Հարցին՝ արդյոք կա՞ ենթատեքստ, որ դատական նիստը չկայացավ՝ Սամսոնյանն ասաց. «Կարծում եմ՝ չկա տարբերակ, որ չլիներ ենթատեքստ։ Եթե ուշադրություն դարձնեք, անգամ հաջորդ նիստը դատավորը նշանակեց ընտրություներից հետո՝ հունիսի 29-ին։ Երկրորդ, այդ դատավորը դատավոր կոչվելու իրավունք, իմ կարծիքով, չունի։ Այստեղ արդեն իսկ կանխակալությունը ակնհայտ է, մի դատավոր, որը խայտառակ կեղծ հոդվածով ինչ-որ ֆեյքի գործով կալանավորեց։ Այսինքն՝ այս գործը բոլոր առումներով աբսուրդի ժանրից է, եւ այս կեղտոտ իշխանությունները պետք է չլինեն, որ այս գործը օբյեկտիվ քննվի, եւ հավատացնում եմ՝ մեղադրյալի եւ տուժողի տեղերը միանգամից փոխվելու են»։

Նարեկ Սամսոնյանը նշեց, որ այս իշխանության բոլոր ներկայացուցիչները նույն պատասխանն են ստանալու. «Հավատացնում եմ, որ մեղադրյալի ու տուժողի տեղերը միանգամից փոխվելու են իշխանափոխությունից հետո: Այս գործը ակունքն է այն բոլոր արատավոր երեւույթների, որոնցից սկսել են արդեն իրենք բողոքել․ սա հայհոյանքի սկզբնաղբյուրն է, իրենց՝ բռնության կոչերով իշխանության գալու սկզբնաղբյուրն է, այսինքն՝ այն, ինչից իրենք վախենում են, ասում են՝ մեզ սկսել են հայհոյել, դա խուլիգանություն է, այդ ամենի սկիզբն է, որովհետեւ նրանք եկան այդ հայհոյանքով եւ ատելության քարոզով, հիմա նրանք գնում են դրանով։ Ես եկել եմ, որ նաեւ իմ ներկայությամբ հավաստեմ, որ ես այս իշխանություններին ճանապարհելու միակ ձեւը համարում եմ իրենց նման հայհոյանքով, սպառնալիքով, ինչպես եկել են, այդպես էլ պետք է գնան»։

Նշենք, որ Արթուր Դանիելյանը մեղադրվում է դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով անձի նկատմամբ, կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն, որը  զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) հատկանիշներով։

Արթուր Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռանալու մասին:

Ալեն Սիմոնյան Արթուր Դանիելյան Նարեկ Սամսոնյան

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ավելին
Ավելին