ԱՄՆ-ում մեկ օրում ևս 50.856 մարդ կորոնավիրուսային վարակով է ախտորոշվել: Երկրում արձանագրված COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 32 միլիոնը: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:
Կորոնավիրուսով հիվանդների շրջանում մահացությունների թիվը գերազանցել է 573 հազարը
Ավելի վաղ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ում ավելի քան 100 միլիոն մարդ ստացել է COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժինը:
Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում ԱՄՆ-ի հսկայական առաջընթացի մասին;