Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթանակ տարավ ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ:
Փարիզում անցկացված հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց ՊՍԺ-ի ավագ Մարկինյոսը, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: 64-րդ րոպեին բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի փոխանցումից հետո գնդակը հայտնվեց դարպասում՝ 1:1: 71-րդ րոպեին տուգանային հարվածով հյուրերին առաջ մղեց ալժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը:
Պատասխան հանդիպումը Մանչեսթերում տեղի կունենա մայիսի 4-ին: