f

Անկախ

«Հարսնաքարի գործը» կվերանայվի՞. զարգացումներ՝ միայն թե «Նեմեց Ռուբոն» ձերբակալվի


Ոստիկանությունում և մեկ այլ ուժային կառույցում այս օրերին լուրջ լարվածություն կա, հերթական հրահանգն է իջել՝ «Հարսնաքարի» գործով փորձում են քրգործի վերանայմանը հասնել, ենթադրվում է՝ նոր սցենարներ են գրվել:

YerevanToday-ին հասած խիստ հավաստի տվյալներով՝ որոշ անձիք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, քրեակատարողական հիմնարկում սկսել են ինտենսիվ աշխատել «Հարսանաքարի» հայտնի գործով ազատազրկված անձանց հետ, որոնք Ռուբեն Հայրապետյանի («Նեմեց Ռուբո») անձնական թիկնազորից էին:

Ենթադրվում է, որ խնդիր է դրված՝ Զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեջ մեղադրված անձանց հետ աշխատել և հասնել նրան, որ 6 դատապարտվածներից գոնե երկուսից ցանկալի ցուցմունքներ կորզվի Ռուբեն Հայրապետյանի դեմ:

Սա միակ ակտը չէ, որին ձգտում են հասնել ուժայիններում։ Ասում են՝ երկրորդ հանձնարարականն իջել է ուղիղ ոստիկանապետի պաշտոնակատարին:  6-րդ վարչության դիմակավորված անձիք  առաջիկա օրերին  ամեն գնով պիտի կարողանան  Ռուբեն Հայրապետյանին պառկեցնել  ասֆալտին:

Ավելին, ասում են՝ հրահանգողի զայրույթն այն աստիճան է պոռթկացել, որ ընդհուպ ասվել է՝ «…գործողությունները պետք է անել «գրանդիոզնի» մակարդակով ու նկարել, որ ամեն մեկն իր չափը ճանաչի»:

Այս մեսսիջը, իհարկե, միայն Ռուբեն Հայրապետյանին ուղված չէ, սա, ըստ էության, հասցեագրված է բոլոր այն անձանց՝ ընդհուպ քաղաքական գործիչներին, ովքեր իրենց սուր քննադատություններով իշխանության վարած քաղաքականության հանդեպ այլակարծություն են ձևավորում: Փաստորեն, չափը պիտի ճանաչեն նաև նրանք, ովքեր համարձակորեն կշարունակեն հեգնանքով, նսեմացոնող արտահայտություններով  մեկնաբանել իշխանության գլուխ հասած անձի բոլոր տիպի գործողությունները: 

Պետք է նկատել, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքար սկսած իշխանությունը նույն կերպ մի մեսսիջ էլ արեց օրեր առաջ, երբ Ռուբեն Հայրապետյանի ընկերոջ՝ Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապերի) տուն կեսգիշերով ագրեսիվ  ներխուժելու   տեսարաններ բեմադրեց՝ 6-րդ վարչության՝ շուրջ 100 օպերներով հանդերձ, որոնք, ի դեպ, ցուցադրաբար՝ զենք ու մահակներով, ջարդել էին խաղաղ քնած ընտանիքի դուռ ու լուսամուտները, միայն թե առավել տպավորիչ թվան:

Այս ամբողջ գործողություններից կարելի է ենթադրել, որ ոստիկաանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ջանասիրաբար պատրաստվում է վարչապետի նախանշած  մարտի 19-ին հայտարարվող նշանակումների օրվան․ այսպիսով լուրջ քննություն է հանձնում՝  այդ պաշտոնում հաստատվելու համար:  Սակայն նկատենք, որ մի քանի համառ փորձերից հետո էլ Արման Սարգսյանին այդպես էլ չի հաջողվում  ասֆալտին փռել Վստրեչի Ապերին։ Չմոռանանք՝ պաշտոնյայի ձախուղման փաստերն արտահոսք եղան օրեր առաջ։ 

Այդուհանդերձ, ի՞նչ է պլանավորում իշանությունը, ի՞նչի է ուզում համառորեն հասնել, որին քիթը չի հասնում՝ անգամ շանտաժների միջոցով: Հետաքրքիր է՝ ի՞նչ գործարք էր ի վերջո առաջարկվել Վստրեչի Ապերին՝ X պաշտոնյայի կողմից և ո՞վ էր այդ համարձակը, որ հանդգնել է մանևրել «նոր Հայստանում»՝ վարչապետ Փաշինյանի բերած ժողովրդավարությունը փոշիացնելով, և ի վերջո ՝որքանո՞վ է այդ գործարքն առնչվում հենց Ռուբեն Հայրապետյանի հետ:

Փորձեցինք մեր այս տեղեկությունների ու հարցադրումների պարզաբանող պատասխանը ստանալ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանից, սակայն նա համառորեն չպատասխանեց մեր զանգերին:

Սյուզի Բադոյան

Ռուբեն Հայրապետյան Նիկոլ Փաշինյան ՀՀ Ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն
«Ժողովուրդ».761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են
Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Ավելին
Ավելին