f

Անկախ

Մեղադրանք է առաջադրվել փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ. «Երկիր Ծիրանի» կուսակցություն


Հայտնում ենք Ձեզ, որ 2021 թվականի ապրիլի 30-ին մեղադրանք է առաջադրվել փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ և սահմանափակվել է նրա տեղեշարժվելու իրավունքը` կիրառվել է խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին: Վարույթն իրականացնող մարմինը` Երևան քաղաքի քննչական կոմիտեն սույն քրեական գործով չի պարզաբանել՝ ենթադրյալ քրեորեն հետապնդելի արարքից ով է տուժել: ՀՀ դատախազությունից ստացված նյութերով Երևան քաղաքի քննչական կոմիտեն քրեական հետապնդումը իրականացնում է՝ հիմք ընդունելով սույն թվականի մարտի 15-ի՝ Սողոմոն Թեհլիրյանի կողմից Թալեաթի մահապատժն ի կատար ածելու 100 ամյակին նվիրված ելույթը, իսկ ենթադրյալ հանցագործության դեպքի վայր է ճանաչել Երևանի Աջափնյակ թաղամասում Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի տարածքը:

Ստորև Ձեզ ենք ներկայացնում վերոնշյալ ելույթի սղագրությունը և տեսագրության համացանցի` youtube-յան հղումը:

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք գտնվում ենք Երևանի Աջափնյակ թաղամասում: Այս հուշարձանը՝ մեր սիրելի Թեհլիրյանի, կառուցվել, դրվել է այստեղ 2003 թվականին: Եթե հուշարձանը տեղադրված լիներ ավելի վաղ, միգուցե մենք ունենայինք այնպիսի երիտասարդ սերունդ, որն այսօր այս վիճակում, չէր հայտնվի Հայոց խորհրդարանում: Մենք կունենայինք այնպիսի հայեցի դաստիարակություն և կրթություն, որը թույլ չէր տա, որ մենք ունենայինք ներքին թուրք, որն այսօր ունենք և որն այսօր որոշումներ է կայացնում մեր ազգի ճակատագրի վերաբերյալ: Թեհլիրյանի արած աշխատանքը՝ դա թուրքական դատարանի կողմից արձակված մահապատժի դատավճռի ի կատար ածումն էր, այդ ի կատար ածումը հանգեցրեց նրան, որ նրան ճանաչեցին արդար, նրան դատարանը արդար ճանաչեց: Այսօր մեր դատը արդա՛ր է, մեր պայքարն արդա՛ր է, հետևաբար, այս պայքարի ճանապարհին եթե մենք ի կատար ածենք դատավճիռը՝ հայ ազգի դատավճիռը, որն ուղղված է ներքին թուրքին, որը այսօր հանգրվանել է Հայաստանի կառավարական շենքում, դա նույնպես արդար է 

լինելու: Հերթ են կանգնած, և այդ հերթը կանգնած են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք, մենք հետապնդելո՛ւ ենք մեր դատը, մենք հետապնդելո՛ւ ենք դատավճռի ի կատար ածումը, այն բոլոր անձանց նկատմամբ, ովքեր հանձնեցին մեր հայրենիքը, ովքեր նորից՝ 21-րդ դարում, ցեղասպանեցին մեր հայրենակիցներին: Մենք դրանց ճանաչում ենք անուն առ անուն, առաջինը դա Նիկոլն է՝ Նիկո՛լ, գալու ենք հետևիցդ: Թալեաթին (փոքր ինչ խոսքը ընդհատվում է) կրակեց Թեհլիրյանը՝ և գիտես ինչ եղավ, սպասի՛ր ամեն օր՝ վախը սրտումդ, 6 տարի անց 1915 թվականից հետո: Միգուցե մի փոքր ուշացնում ենք, բայց գալո՛ւ է այդ օրը, վախը սրտումդ սպասիր, դու և բոլոր քո գործընկերները: Քեզ ոչ Էրդողանն է օգնելու, ոչ Ալիևն է օգնելու, նրանք հենց առաջինն են քեզ փակելու, որովհետև դու Դուշամբեում՝ վերելակի մեջ, այդ հանդիպման ժամանակ Ալիևի հետ ստացար քո մահվան համբույրը: Մահվան համբույրը ճաշակել ես, ուրեմն սպասիր՝ սպասիր, որ գլխիցդ քեզ խփելու են, հերթ են կանգնած, ոչ միայն (կանայք) տղամարդիկ, այլ նաև կանայք: Այսօրվա խորհուրդը դա է...

Ցավալի է, բայց հուշարձանը չպետք է լինի միայն Աջափնայակ թաղամասում, հուշարձանը պետք լինի Երևանի բոլոր թաղամասերում, Երևանի կենտրոնում: Եվ նաև Հայաստանի այլ բնակավայրերում, այսպես մենք պետք է դաստիրարակենք և կրթենք մեր երեխաներին, որպեսզի այսպիսի ճիվաղներ չհայտնվեն վաղը, մյուս օր, մի քանի տարի անց՝ կառավարական շենքերում:

ՀԱՄԱՑԱՆՑԻ ՀՂՈՒՄԸ

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

01 մայիսի, 2021 թ․

 

 

«Երկիր ծիրանի» կուսակցություն Զարուհի Փոստանջյան քրեական գործ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին