f

Անկախ

Փորձագետ. Առաջիկա ընտրությունները չեն լուծի Հայաստանում ծագած ներքաղաքական ճգնաժամը


Եթե մենք գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ապա ներքաղաքական դաշտում հասարակությունը պետք է պատրաստ լինի քննարկել բացառապես իր առջեւ կանգնած ապագան: Այս մասին մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:

Ըստ փորձագետի՝ ոչ մի քաղաքական ուժ չպետք է քննարկի «նախորդ կառավարությունը» եւ դրա կատարած աշխատանքը: «Կներեք, բայց մենք ապրում էինք այդ նախկին Հայաստանում, եւ ամեն ինչ շատ լավ գիտենք: Գուցե՝ նույնիսկ ավելի լավ, քան նրանք կարող են պատկերացնել: Մենք տեսել ենք նաեւ այն բոլոր սխալները, որոնք այս երեք տարվա ընթացքում մեզ թույլ չտվեցին պահպանել մեր միասնությունը»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ փոխարենը երկիրն ու նրա պաշտպանունակությունն ամրապնդելը, կատարվել է աշխատանք, որը բոլորովին հակառակ է այդ նպատակներին:

ՀԿ-ի նախագահը նշեց, որ եթե նախընտրական քարոզչության ընթացքում որեւէ քաղաքական ուժ կրկին սկսի անդրադառնալ անցյալին, ապա դա կդադարի իրեն հետաքրքրել: «Ես ուզում եմ միայն ապագայի մասին խոսքեր լսել: Սա իմ անձնական կարծիքն է եւ իմ կոչը բոլորին: Մենք պետք է պահանջատեր լինենք»,- շեշտեց Պողոսյանը:

Նա կոչ արեց քաղաքացիներին թույլ չտալ արհեստական կեղծ օրակարգեր նետել տեղեկատվական տարածք, որոնք մանիպուլացնում են մարդկանց գիտակցությունը եւ կարծիքը: Մասնագետը, մասնավորապես, քննադատեց հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ բանակի, ծառայության ժամկետների եւ այլնի վերաբերյալ բարեփոխումներ իրականացնելու խոստումները: «Մի հավատացեք ինչ-որ մեկի խոստումներին՝ այս կամ այն տարածքում հնարավոր ինդուլգենցիայի մասին»,- կոչ արեց Թեւան Պողոսյանը:

Փորձագետը համոզմունք հայտնեց, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները եւ դրանց արդյունքները՝ ինչպիսին էլ դրանք լինեն, չեն լուծի երկրում ծագած ներքաղաքական ճգնաժամը, հավելելով, որ նոր խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, նույնպես հարատեւ չի լինի: «Մենք պետք է լուծեինք մեր երկրի ներքաղաքական ճգնաժամը եւ միայն այդ ժամանակ ընտրություններ կազմակերպեինք»,- եզրափակեց ՀԿ նախագահը:

Թևան Պողոսյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին