f

Անկախ

Անցած շաբաթը. Հայաստան


Շաբաթվա սկզբից արդեն հայտնի էր, որ Հայաստանն այլևս վարչապետ չունի, քանի որ նախորդ օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականը: Բայց դա նրա հակառակորդների, հատկապես պատերազմի ավարտից ի վեր նրա հրաժարականը  պահանջողների շրջանում գոհունակություն չառաջացրեց, քանի որ տեղնուտեղը հայտարարվեց, որ հրաժարական տված վարչապետը հիմա էլ դառնում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար մինչև արտահերթ ընտրությունները: Ընդ որում, արդեն որերորդ անգամ հիշեցնելով, որ դա արվում է օրենքի պահանջը կատարելու համար:

Համացանցում անմիջապես սկսեց պտտվել մի տեսահոլովակ, որում ժամանակի ընդդիմադիր Փաշինյանն ասում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Հայաստանում չի կարող լինել ժամանակավոր պաշտոնակատար, քանի որ Հայաստանի սահամանդրությունը դա չի նախատեսում։ Շատերը հիշեցրին, որ  Փաշինյանն այն ժամանակ ասել էր, որ Կարեն Կարապետյանը, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար դառնալով, քրեորեն պատժելի արարք է թույլ տալիս։

Ո՞վ է ճիշտ, ընդդիմադի՞ր Փաշինյանը, թե՞ հրաժարական տված Նիկոլը: Պարզվում է՝ ճիշտ էր ընդդիմադիր Փաշինյանը. իրավաբանները միաբերման այդ են ապացուցում: Մի խումբ սահմանադրագետներ ու իրավաբաններ պնդում են, որ Փաշինյանն իշխանության զավթում է իրականացնում, քանի որ հրաժարականից հետո պաշտոնավարելու իրավունք չունի, չի կարող ուղղորդել խորհրդարանին, նաև հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին։  ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն էլ իր «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» հոդվածում, ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթներին հղում անելով և գիտականորեն ու միաժամանակ հանրամատչելի մեկնաբանելով դրանք, ցույց տվեց, որ իրոք մեր սահմանադրությունը նման հնարավրություն չի տալիս: Հետագայում՝ շաբաթվա վերջում, նա կրկին հանդես եկավ և ցույց տվեց, որ խախտվում է ոչ միայն Սահմանադրությունը, այլև հարցին առնչվող ՀՀ օրենքները: Բայց որ Փաշինյանը հերթական անգամ, խորհրդարանի թողտվությամբ, կգնա օրենքների ոտնահարման ճանապարհով, ոչ ոք կասկած չունի:  Այնպես որ ընտրություններն ինքն է կազմակերպելու իր բոլոր վարչական և ուժային ռեսուրներով և դրանից բխող բոլոր հետևանքներով:

Այսուհանդերձ քաղաքական ուժերի զգալի մասը, մոռացած երկրի օրհասական վիճակը, ներքաշվել է աշխույժ նախընտրական քարոզարշավի գործընթացներում: Մարդիկ նստած ցուցակներ են կազմում, դաշինքներ են կնքում, ասուլիսներ են տալիս: Պատրաստվում են մրցակցության մեջ մտնել մեկի հետ, որին քիչ առաջ դավաճան, ներքին թշնամի, թուրք էին անվանում: Եվ ուշագրավ է, որ այս «ներկայացման» գլխավոր դերակատարները երկրի նախկին և ներկա առաջնորդներն են՝ երկրորդ նախագահ, երրորդ նախագահ, ներկայիս վարչապետ, չի բացառվում, որ շուտով մրցապայքարի մեջ կմտնի նաև առաջին նախագահը:

Շաբաթվա վերջում հայտնի դարձավ, w8 Հանրապետական կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով, թե ում հետ դաշինք կկազմի երկրորդ նախագահը, դեռ հայտնի չէ, նա առայժմ հանդիպում է իր աջակիցների հետ:

Քրեական հետապնդումներ

Քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումները Հայաստանում շարունակվում են ավելի մեծ թափով: Սյունիքի դեպքերի գործով այժմ 27 մեղադրյալ կա։ Երկուշաբթի հայտնի դարձավ, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է, նրան ինչ-որ անձի առևանգման մեղադրանք են առաջադրել:

Չորեքշաբթի քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն հարցաքննության հրավիրեցին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին: Նրա փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ Վանեցյանը հրավիրվել է բացատրություն տալու՝ կապված կարծեցյալ դասալքության հետ, թեպետ  Շուշիի դիրքերը լքելը հրապարակային հերքել են իրազեկ անձինք։

Նույն օրը դատարանը բավարարեց դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին կալանավորելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը։ Հեքիմյանի փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնեց, որ դատարանի որոշումն ապօրինի է և կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարանում։ Հեքիմյանը ապրիլի 22-ին  դատախազության դիմաց ոստիկանության հետ հրմշտոցից հետո ձերբակալվածներից մեկն է:

Հինգշաբթի ԱԱԾ կանչեցին Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին ու նրա ամուսնուն «Ապօրինի  զենք, ռազմամթերք, պայթուցիկ ձեռք բերելու, պահելու, պետական գործչի սպանություն նախապատրաստելու» գործի շրջանակում։ Լարիսա Ալավերդյանի ենթադրությամբ` այդ գործը կապ ունի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին առաջադրված մեղադրանքի հետ։ Նրա ամուսինը վերջին պատերազմում եղել է Մինասյանի ջոկատում։ «Կարծում եմ՝ քաղաքական մոտիվացիայով են հարցաքննության կանչել, անհեթեթություն է սա»,– ասել է նա:

Ուրբաթ ԶԼՄ-ները լուր տարածեցին, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարգապահական վարույթ է հարուցել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ։ Ըստ լրատվամիջոցների աղբյուրների՝ կարգապահական վարույթի պատճառն այն է, որ դատավորը մերժել է կալանավորել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին՝ «Աշոտ Երկաթին»:

Չորեքշաբթի էլ հայտնի դարձավ, որ  խորհրդարանի իշխող խմբակցությունը փոփոխություններ է նախաձեռնել քրեական օրենսգրքում,  որոնք պայմանավորված են արտահերթ ընտրություններով։ Այդ փոփոխությունների բուն էությունը քրեական պատասխանատվության սահմանումն է ընտրական քարոզարշավի անցկացմանը խոչընդոտելու համար: Ըստ փորձագետների՝ իշխանությունների այս հապճեպ քայլն ուղիղ կապ ունի Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցի ձախողման հետ, երբ բնակիչները նրան դուրս վռնդեցին՝ մեղադրելով դավաճանության մեջ: Իշխանութ ունն այդ կերպ փորձում է  կանխել նման սցենարի կրկնությունը արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ։

Արայիկ Հարությունյանի աղմկահարույց հայտարարությունը

Արցախյան երկրորդ պատերազմի պարտության երկու գլխավոր պատասխանատուներն ու մեղավորները՝ ՀՀ վարչապետի աթոռապահն ու ԱՀ նախագահը ոչ միայն շարունակում են մնալ իշխանության ղեկին և պատասխանատվության չենթարկվել, այլև ջանասիրաբար փորձում են ողջ մեղքն ուրիշների վրա բարդել: Այս շաբաթ՝ չորեքշաբթի, մասնավորապես հանդես եկավ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ փաստացի մեղադրելով Հայաստանի ղեկավարությանը պատերազմը ժամանակին չդադարեցնելու համար: Նա հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքներն իր համար պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեկան:

Փաշինյանի առեղծվածին վերադարձը Կազանից

Հինգշաբթի երեկոյան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, այնտեղ հանդիպեց  ՌԴ վարչապետ Միշուստինի հետ, հերթական անգամ նշեց հայ գերիների հարցը՝ առանց որևէ գործնական հետևանքի: Վերադարձի ժամանակ հանկարծ պարզվեց, որ նրան սպասարկող ինքնաթիռն անսարքություն ունի, այդ պատճառով չի կարող թռչել: Եվ Փաշինյանը մասնավոր ինքնաթիռ վարձեց 50 հազար ԱՄՆ դոլար վճարով, թեպետ պնդումներ եղան, որ նա կարող էր վերադառնալ սովորական ինքնաթիռով և ընդամենը 82 դոլար վճարով: Բացի այդ, լուրեր տարածվեցին, որ տվյալ ինքնաթիռը, Ռուսաստանից թռչելով, չի մտել Վրաստանի օդային տարածք, անհետացել է ռադարներից և որոշ ժամանակ անց նկատվել Կարսի մոտակայքում: Թե որքանով է այս տեղեկությունը ճշմարիտ, հավանաբար երբեք էլ հայտնի չի դառնա:

Սահմաններում

Իսկ Արցախի և Սյունիքի սահմաններում մարդիկ ամեն օր հանդիպում են ադրբեջանցիների նախահարձակ գործողություններին: 

Երկուշաբթի Սյունիքի դիրքերը պաշտպանող մահապարտների «Արծիվ 30 Արարատ» ջոկատի փոխհրամանատար Եփրեմ Մարգարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ դաշտում անասուն արածացնող մեր հովվին ադրբեջանցիները փորձել են առևանգել, բայց իրենց ստորաբաժանման ջանքերով հովիվը վերադարձվել է:

Երեքշաբթի հաջողվեց բանակցությունների շնորհիվ հետ տալ Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքին պատկանող իրենց դիրքից 370 մետր առաջ եկած ադրբեջանցիներին, նրանք վերադարձան իրենց դիրքերը:

Հաջորդ օրը ադրբեջանցիները  կրկին առաջ եկան՝ պատճառաբանելով, թե վերադասի հրամանն են կատարում։ Ի լրումն՝ լուրեր տարածվեցին, որ Սյունիքի դիրքերը պահող կամավորականներից հավաքում են զենքը: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է նման բոլոր տեղեկությունները՝ վստահեցնելով, որ Սյունիքում անվտանգության որևէ խնդիր չկա, միայն թե ոչ ոք այդ հավաստիացումներին չի հավատում՝ նկատի ունենալով պատերազմի 44 օրերին հնչած ստերը հաղթանակի մասին:

Հայաստանը՝ կիսակոնսոլիդացված ավտորիտար երկիր

Վերջապես, անցած շաբաթ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց «Անցումային շրջանի երկրներ. հակաժողովրդավարական շրջադարձ» զեկույցը, ըստ որի՝  Հայաստանը ժողովրդավարության ցուցանիշով 2018-ի հեղափոխությունից հետո նահանջել է: «Պատերազմը ներքին ճգնաժամ է առաջացրել Հայաստանում, ինչը կարող է զրոյացնել 2018 թավշյա հեղափոխության հաջողությունը»,- ասվում է զեկույցում, ըստ որի՝ Հայաստանը դասվում է որպես կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ ունեցող պետություն:

 

Համավարակը

Շաբաթվա սկզբին՝ երկուշաբթի, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 213469-ի, այսինքն՝ 4651-ով ավելի, քան նախորդ շաբաթ, սա  նշանակում է, որ նախորդ շաբաթվա համեմատ՝ նոր վարակակիրների թիվը նվազել է 840-ով (նախորդ շաբաթվա ընթացքում նոր վարակակիրների թիվն ավելացել էր 5491-ով):  Փաստորեն օրական վարակվել է միջինը մոտ 650 մարդ՝ նախորդ շաբաթվա 780-ի դիմաց: Վարակի թափը կոտրվո՞ւմ է: Դա ցույց կտան հետագա շաբաթները: Ամենից քիչ նոր վարակվածներ, ինչպես ամեն շաբաթ,  հայտնաբերվել են երկուշաբթի՝ 181 մարդ, ամենից շատ՝ չորեքշաբթի՝ 808:

Մի շաբաթվա ընթացքում բուն կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 121-ով՝ հասնելով 4139-ի: Շաբաթվա վերջի տվյալներով՝ մինչ օրս ևս 1024 վարակված մարդու մահվան պատճառը համարվել է այլ հիվանդությունը (շաբաթվա ընթացքում՝ 23), ըստ այդմ՝ մինչ օրս կոնորավիրուսով վարակվածների մահացության թիվը հասել է 5163-ի: Փաստացի օրական կորոնավիրուսից մահանում է միջինը 20 մարդ:

Ապրիլի 30-ին՝ գիշերը, Երևանի COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում 77-ամյա մի տղամարդ հիվանդասենյակի պատուհանից ցած նետվեց և մահացավ: Նա հիվանդանոցում բուժվում էր ապրիլի 17-ից, վիճակը գնահատվել էր միջին ծանրության: Սա COVID-19-ով վարակվածի ինքնասպանության  երկրորդ դեպքն էր, ընդ որում, նույն կերպ՝ պատուհանից ցած նետվելով:

 

անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին