Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) հայտնել են, որ աշխարհում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 721 հազար դեպք: Գրում է Gazeta.ru-ն։
Կազմակերպության տվյալներով՝ համաճարակի մեկնարկից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 152 534 452 հաստատված դեպք:
COVID-19 կորոնավիրուսով վարակված հիվանդների մահվան թիվն աշխարհում հասել է 3,198,528-ի:
Ավելի վաղ ԱՀԿ-ից հայտնել էին 2022 թ․ պատվաստման համար անհրաժեշտ գումարը։
Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար շարունակում են մնալ ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան։