f

Անկախ

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի փակ նիստում՝ գաղտնիքներ է պարունակում


ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի 1/5-րդը պաշտոնական գրությամբ առաջարկել է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը քննարկել ԱԺ փակ նիստում։ 

Այսօր այս մասին ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: Հարցը դրվեց քվեարկության եւ 71 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունվեց: 

«Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե հանրային կարեւորություն ներկայացնող հարցերը ինչո՞ւ են փակ նիստով անցկացվում:

Արարատ Միրզոյանը նշեց, որ փաթեթը, որը կազմել է քննիչ հանձնաժողովի կողմից, պարունակում է պետական գաղտնիք։

«Փաստաթուղթը գաղտնագրվել է, գտնվում է ԱԺ համապատասխան ստորաբաժանումում։ Բոլոր պատգամավորները պետք է ծանուցված լինեին, որ կարող են գնալ եւ մանրամասն ծանոթանալ դրան»,-նշեց Միրզոյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ թեեւ զեկույցը չի հրապարակվի, բայց ինքը ծավալույն ելույթ կունենա դրա մասին:

Ավելի վաղ ամփոփվել էր, որ հանձնաժողովի գործունեության ընթացքում հրավիրվել եւ հարցերի են պատասխանել 19 հյուրեր՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պատրաստվել է 97 էջանոց զեկույց, 80 ժամ տեսաձայնագրություն: 

Ապրիլյան քննիչ հանձնաժողով Ապրիլյան պատերազմ անդրանիկ Քոչարյան

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին