Իրաքի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի Բաղդադում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչին բողոքի նոտա է հանձնել Իրաքի հյուսիսային նահանգներում Անկարայի վերջին գործողությունների կապակցությամբ. հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ նախարարություն է «կանչվել Բաղդադում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին հանձնվել է բողոքի նոտա՝ կապված Իրաքի տարածք Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ վերջերս չհայտարարված այցի հետ ՝ առանց Իրաքի համաձայնության կամ իշխանություններ նախնական հաստատման»:
Իրաքի ԱԳՆ-ի նոտայի մեջ նշվում է, որ Բաղդադը «կտրականապես մերժում է Իրաքի ինքնիշխանության շարունակական ոտնահարումները, Թուրքիայի զինված ուժերի կողմից Իրաքի հողային և օդային տարածքի անձեռնմխելիության ոտնահարումները, և որ այդպիսի մոտեցման շարունակությունն անհամատեղելի է բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունների հետ և հակասում է միջազգային իրավունքին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր Իրաքում նոր ռազմաբազա կառուցելու իր պլանների մասին: