Կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել այսպես կոչված ընտրությունների վերաբերյալ: Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նա, արտահայտելով իր անձնական կարծիքը, շարունակում է պնդել, որ Հայաստանում ինչպես չեն եղել ընտրություններ, այնպես էլ չեն լինելու ապագայում:
Նրա խոսքով՝ «Նիկոլ Փաշինյանի տերերը, հիմնականում՝թուրքերը, ազդեցության լուրջ լծակներ ունեն Հայաստանի վրա», նրանք իրենց սեփական մարդիկ ունեն երկրի իշխանության մեջ եւ մոնիտորինգ են իրականացնում: «Այսպես կոչված ընտրությունները կազմակերպում են թուրքերը, ուստի պարզ է, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունենալու, ովքեր կունենան Ոստիկանություն եւ ցուցակներ: Այս գործընթացը պետք է այլ բնույթ կրի՝ ազգային-ազատագրական պայքարի բնույթ»,- հավելեց Փոստանջյանը:
Ակնկալվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա հունիսի 20-ին: