f

Անկախ

Եթե մայիսի 10-ին ԱԺ-ում էլի վարչապետ չընտրվեց, ԱԺ-ն ինքնալուծարվելու է եւ ամեն ինչ կորած է լինելու. Էդգար Ղազարյան


Ակնալում եմ, որ քիչ հետո մեզ կմիանա նաև նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում երեկ ևս հրավիրել եմ հանդիպման, կարծում եմ՝ նա ինչ-որ ձևով տեկեղացված է այս նախաձեռնության մասին: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, Կառավարության շենքի դիմաց լրագրողներին ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, ով Նիկոլ Փաշինյանին հրավիրել է՝ հանրայնորեն քննարկելու վերջինիս գործունեության սահմանադրականության հարցը։

«Նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրաժարականի դիմում  ներկայացնելուց հետո, երբ նախագահն այդ ընդունում է և դրա արդյունքում ընդունում է նաև Կառավարության հրաժարականը՝ նա այլևս վարչապետի պաշտոնում պաշտոնավարելու որևէ իրավունք չունի և Սահմանադրության այն դրույթը, որով սահմանվում է, որ Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը, մինչև նոր Կառավարության ձևավորումը, հասկանալիորեն վերաբերվում է Կառավարության մյուս բոլոր անդամներին, որոնք հրաժարական չեն ներկայացրել:

Մենք տեսանք ցավալի իրողություն, Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել վարչապետի պարտականությունները, ներկայացել է Կառավարության շենք, կայացրել է իր լիազորություններից բխող որոշումներ, նշանակումներ է կատարել, որը Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ենթադրյալ հանցագործության դրսևորման վարքագիծ է»,- հայտարարեց Էդգար Ղազարյանը:

Նա հավելեց նաև, որ երեկ ԱԺ-ում քննարկվել է վարչապետի ընտրության հարցը, որը թարմացնում է գործընթացը. «Առաջադրվել է մեկ թեկնածու, եւ որքան էլ տարօրինակ է, դա եղել է կիրակի հրաժարական տված Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորները նրան չեն ընտրել վարչապետ, նրան կողմ է եղել միայն մեկ պատգամավոր: Այսինքն ԱԺ-ն նրան չի ընտրել: Եթե խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանը դեմ է այս կամ այն անձին տեսնել վարչապետի պաշտոնում, նշանակում է, որ նրա մտքով անգամ չպետք է անցնի այս շենք մտնելը, մինչեւ որ երբեւէ նա նորից  կընտրվի վարչապետ կամ կնշանակվի որեւէ այլ պաշտոնում: Այսինքն մենք այսօր հաստատ չունենք վարչապետ»,-ասաց Ղազարյանը:

Նա հայտարարեց, որ ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ձեռք է բերվել հանցավոր համաձայնություն, որի համաձայն մայիսի 10-ին  տապալվելու է 2018-ին դեմոկրատական ընտրությունների արդյունքում ձեւավորված ՀՀ իշխանությունը:

Ղազարյանի ներկայացմամբ, ոչ մի քաղաքական գործիչ կամ քաղաքացի, ուզում է լինի քաղաքական պայմանավորվածություն կամ հանցավոր համաձայնություն, իրավունք չունի  տապալել ժողովրդի իշխանությունը, քանի որ այն ընտրվել է 5 տարի ժամկետով պաշտոնավարելու համար, իսկ վարչապետը կարող է ցանկացած ժամանակ հրաժարական տալ:

Ինչ վերաբերում է սահմանադրական դրույթին, որ երկու անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ-ն լուծարվում է, դա ոչ թե ինքնալուծարման ինստիտուտ է, այլ ծայրահեղ դեպք, բացառիկ տարաձայնությունների եւ անորոշության պայմաններում քաղաքական հանգուցալուծումներ գտնելու համար. «Հիմա այդպիսի վիճակ չկա: Խորհրդարանը գտնվում է գերկազմակերպվածության մակարդակում, եւ դա վերաբերում է ոչ միայն «Իմ քայլին., այլեւ ընդդիմադիր մյուս ուժերին: Այս պահին վարչապետը փաստացի ղեկավարում է ողջ պառլամենտը: Ըստ էության լեգիտիմության տակ է դրված ողջ խորհրդարանը, որովհետեւ  ըստ Սահմանադրության ԱԺ-ի առնվազն 30 տոկոսը պետք էթ լինի ընդդիմություն: Բայց այսօր խորհրդարանական ուժերը եկել են համաձայնության եւ փաստացի դարձել են մեկ միասնական թիմ: Այս պահին մեր ԱԺ-ում ընդդիմություն գոյություն չունի»,-հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը:

«Չի կարելի մեր երկիրը և հասարակությունը ենթարկել ծաղրի, ի՞նչ է նշանակում կիրակի վարչապետը  հրաժարական է տալիս, երկուշաբթի նրան առաջադրում են վարչապետի թեկնածու, մեկ շաբաթ հետո նրան չեն ընտրում վարչապետ: Խեղկատակություն է սա: ՀՀ ոչ մի արժանապատիվ քաղաքացի չպետք է թույլ տա, որ մեր երկրի հետ նման կերպ վարվեն, ի՞նչ ընտրության մասին է խոսքը, պետք է լինի միայն մի ընտրություն՝  վարչապետի ընտրություն և սա պառլամենտի պարտականությունն է»,-շեշտեց Ղազարյանը:

Նա խոստովանեց, որ այո 2018-ի աշնանը եղել է նախադեպ, երբ նույն կերպ վարչապետը հրաժարական է տվել, երկու անգամ չի ընտրվել եւ խորհրդարանը ցրվել է, բայց եղել է նաեւ այլ նախադեպ, երբ նույն 2018-ի գարնանը Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել եւ չի շարունակել պաշտոնավարել որպես պաշտոնակատար:

«Եթե մայիսի 10-ին ԱԺ-ում էլի վարչապետ չընտրվեց, խորհրդարանն ինքնալուծարվելու է եւ ամեն ինչ կորած է լինելու, նշանակվելու են նոր ընտրություններ»:

Դիտարկմանը, որ ըստ էության քաղաքական ուժերը ոչ մի օրենք չեն խախտում, իրենք ունեն իրավունք չառաջադրելու վարչապետի թեկնածու, Էդգար Ղազարյանն ընդունեց, որ օրենք չեն խախտում, սակայն հավելեց, որ այդ անձանց որոշումները պետք է ոչ միայն օրինական լինեն, այլ նաեւ տրամաբանված:

Էդգար Ղազարյան

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին