CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Microsoft- ի հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդան, որոշել են բաժանվել 27 տարվա ամուսնությունից հետո։ Գրում է Gazeta.ru-ն։
«Երկար մտորումներից և մեր հարաբերությունների վրա մեծ աշխատանքից հետո մենք որոշում ենք կայացրել դադարեցնել մեր ամուսնությունը: Անցած 27 տարիների ընթացքում մենք դաստիարակել ենք երեք հրաշալի երեխաների և հիմնել բարեգործական հիմնադրամ, որն օգնում է ամբողջ աշխարհի մարդկանց կազմակերպվել և բարելավել իրենց կյանքը: Մենք շարունակում ենք հավատալ այդ առաքելությանը և կշարունակենք աշխատել, բայց որպես ամուսնական զույգ այլևս հնարավորություն չենք տեսնում միասին զարգանալու համար», - նշված է թվիթերում տարածված Մելինդա և Բիլ Գեյթսերիի համատեղ հայտարարության մեջ:
Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամը (նախկինում ՝ Ուիլյամ Հ. Գեյթսի հիմնադրամ) հինադրվել է 2000 թ. և շարունակում է մնալ ամենամեծ մասնավոր բարեգործական հիմնադրամը Միացյալ Նահանգներում՝ ավելի քան 50 միլիարդ դոլար ակտիվներով:
Ուիլյամ Գեյթսն ու Մելինդա Ֆրենչը ամուսնացել են 1994 թվականին, նախկինում Մելինդան երկար ժամանակ աշխատել է Microsoft- ում ՝ ընկերությունում։
Ավելի վաղ Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանից բաժանվելու համար պայմաններ էր առաջ էր քաշել: