f

Անկախ

«Հրապարակ». Մովսես Հակոբյանի նկատմամբ հարուցված քրգործում պետական գաղտնիքը Աննա Հակոբյանին չի վերաբերում


«Ազգային անվտանգության ծա­ռայությունը Զինված ուժերի գլխա­վոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի՝ նոյեմբերի 20- ին արած հայտարարությունների հիման վրա հարուցած քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրել Մովսես Հակոբյանին:

Նրան մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով՝ պե­տական գաղտնիք հրապարակելը: Այսինքն՝ փոխանակ Նիկոլ Փաշինյանին կամ այլ պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրեն պատե­րազմը տանուլ տալու համար, բացա­հայտումներ արած Հակոբյանին են մե­ղադրում՝ այդ մասին բարձրաձայնելու համար:

Մենք հետաքրքրվեցինք գեներալ-գնդապետից, թե կոնկրետ որ հարցում են իրեն մեղադրում, ինչ պե­տական գաղտնիք է հրապարակել նա իր ասուլիսի ընթացքում: «Իմ հայտա­րարությունների հիման վրա»,- կարճ պատասխանեց Հակոբյանը:

 

-Ո՞ր հայտարարությունների, որ Փաշինյանի հրամանով զորքի լրահամալրումը կանգնեցվել է:

-Նոյեմբերի 20-ի հայտարա­րությունների հիման վրա, չեմ կարող մանրամասնել:

 

-Կարո՞ղ է մեղադրանքն այն բանին է վերաբերում, որ ասել եք՝ Աննա Հակոբյանը գտնվել է բունկե­րում, բարոյական աջակցություն է ցուցաբերել ոմանց, գուցե դա՞ է պե­տական գաղտնիքը:

-ՉԷ (ծիծաղում է):

-Իսկ լրահամալրումը կանգնեցնելու մասին հայտարա­րությո՞ւնը:

-Չեմ կարող հիմա մանրամասնել, քննություն է գնում:

-Այսինքն՝ հիմա որ ասեք, նորից պետական գաղտնի՞ք կբացահայտեք:

-Չէ, նախաքննության գաղտնիք է դա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մովսես Հակոբյան մեղադրանք Պատերազմ ՀՀ ԱԱԾ

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին