f

Անկախ

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովից երբևէ մեծ ակնկալիք չեմ ունեցել․ զեկույցը հակասական ու խճճող էր․ Սոֆյա Հովսեփյան


Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովից երբևէ մեծ ակնկալիքներ չեմ ունեցել, որովհետև Ապրիլյան պատերազմի, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ժամանակ ես կողքից նայող մարդ չէի, և շատ բանի ականատես անձամբ եմ եղել, դրա համար հանձնաժողովի զեկույցն ինձ համար այդքան կարևոր չէր։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի զեկույցին, որը քննարկվում է ԱԺ փակ ռեժիմով։ 

«Ավելի շատ հակասական և խճճող ինչ-որ բաներ էին, որոնք այն ժամանակ մի քիչ այլ տեսքով էին երևում, հիմա՝ այլ տեսքով»,-նշեց նա։

Դիտարկմանը, թե հանձնաժողովի նախագահն ու անդամները պնդել են, որ զեկույցի հրապարակումից հետո տրվելու են բոլոր հարցերի պատասխանները, մինչդեռ ինքն ասում է՝ ավելի է խճճվել, պատգամավորն արձագանքեց․

«Իմ և շատերի տարբերությունը շատ մեծ է, ես ապրիլի 3-ից եղել եմ այնտեղ, իսկ մարդկանց համար, որ Երևանի կենտրոնում նստած լսել են, որ Ապրիլյան պատերազմ է տեղի ունենում, բնական է, որ պետք է շատ հարցերի պատասխաններ տրվեն, որովհետև շատ բաներ ուղղակի զրույցներից են լսել, և հիմա որոշ բաներ գալիս, տեղավորվում են դարակներում»,-ասաց նա՝ ընդգծելով, իր համար որոշ հակասություններ առաջացել են։

«Ունեմ իմ հարցերը, որոնց պատասխանները հանձնաժողովից չէ, որ պետք է ստանամ, երևի ժամանակի խնդիր է։ Եվ երկրորդ՝ հարց է՝ այլևս ինչ տարբերություն այդ հարցերի պատասխաններից, երբ դրանցից ահեղ 44-օրյա պատերազմ այսօր պետք է քննենք»,-ասաց նա՝ հավելելով նաև, թե իր կարծիքով՝ զեկույցը հրապարակային կլիներ, եթե 44-օրյա պատերազմը չլիներ։

Դիտարկմանը, թե հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշում է, թե 44-օրյա պատերազմը Ապրիլյան պատերազմի շարունակությունն է եղել, և հարցին՝ ինքը զեկույցից նման բան հասկացե՞լ է, Հովսեփյանն արձագանքեց․ «Ես տեսա մի բան՝ Ապրիլյան պատերազմը 90-ականների պատերազմի շարունակությունն էր, և, առհասարակ, մեր երկրում պատերազմը շարունակական 30 տարի է։ Ոչ մի օր, այսօր էլ չի դադարել»,-ասաց Հովսեփյանը։

Պատգամավորից հետաքրքրվեցին նաև՝ պատրաստվո՞ւմ է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ինչին ի պատասխան՝ Հովսեփյանը հայտնեց, թե տարբեր ուժերից առաջարկներ է ստացել, սակայն հակված է չմասնակցել։ Ինչ վերաբերում է իշխող ուժին նորից միանալուն, նա միանշանակ բացառեց։

 

Սոֆյա Հովսեփյան Տեսանյութ Ապրիլյան քննիչ հանձնաժողով

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին