f

Անկախ

Քաղխորհուրդը և նախագահ Գագիկ Ծառուկյանն են որոշելու, թե ովքեր ներգրավված լինեն նախընտրական ցուցակում․ Իվետա Տոնոյան


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացրած ծրագրի յուրաքանչյուր դրույթի ետևում կան հստակ տնտեսական հաշվարկներ և այդ ամենն իրականացնող ամբողջական գործիքակազմ։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ մինչև 3 մլն դրամի հասնող վարկերի ներման առաջարկին հնչած քննադատություններին։

«Մանիպուլյացիների և տարբեր տեսակի բնորոշումներով հանդես եկող մարդկանց համար սովորական է, որ իրենց համակիրներին խաբել և մանիպուլացնել։ Ստիպված եմ հիասթափեցնել Կենտրոնական բանկի ղեկավարին և ասել, որ այո, բոլոր հաշվարկները մենք ունենք, թե ինչպես է հնարավոր այս ծրագիրն իրականացնել, որովհետև երբևէ մենք նման պոպուլիզմով չէինք կարող զբաղվել։ Երբ ամբողջ ծրագիրը հրապարակվի, պարզ կդառնա, որ սա միակ կետը չէ, որը կկարողանա թոթափել մեր ժողովրդի սոցիալական բեռը»,- ասաց նա։

Իվետա Տոնոյանը չցանկացավ հայտնել, թե ովքեր են լինելու կուսակցության նախընտրական ցուցակում, սակայն նշեց, որ իրենց համար միշտ կարևոր է եղել, որ ցուցակում լինեն նոր դեմքեր։

«Կարծում եմ այս անգամ ևս կլինեն նոր անուններ, սակայն սրա մասին մենք կարող ենք խոսել այն ժամանակ, երբ ցուցակները պատրաստ կլինեն և կհրապարակվեն։ Ինչ վերաբերում է ցուցակներում ինչ-որ մարդկանց ընգրկման կամ պարբերաբար ինչ-որ անունների շահարկման թեմային, մենք հիանալի գիտենք, թե ովքեր են այս թեզերը պարբերաբար շրջանառության մեջ դնում և ինչու են դա անում։ Կարծում եմ, որ այն մարդը, որը կանգնած է այս ամենի ետևում, իրեն գտավ»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը։

Իվետա Տոնոյանը բարձր է գնահատում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շանսերը արտահերթ ընտրությունների մասնակցելու և հաղթելու համար․ «Կուսակցությունն այս ընտրություններին մասնակցում է կոնկրետ հաղթելու պատրաստակամությամբ և հաստատակամությամբ»։

Անդրադառնալով շրջանավող այն տեղեկություններին, որ իշխանությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն արգելել է իր ցուցակում ընդգրկել որոշ մարդկանց՝ հաշվի առնելով նրանց կոշտ արտահայտությունները իշխանության հասցեին Տոնոյանը հակադարձեց, որ

այդ խոսակցությունները շրջանառության մեջ են դնում այն մարդիկ, որոնց համար ընդունելի է, որ իրենց նմանատիպ պահանջներ ներկայացնեն։

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքում որևէ մեկը որևէ պահանջ, նախապայման կամ ցանկություն չի կարող ներկայացնել։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում քաղաքական որոշումները կայացվում են քաղխորհդի շրջանակում՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Եվ բացառապես նրանք են որոշելու, թե ովքեր են ներգրավված լինելու։ Իշխանությունների կամ առանձին անհատների ցանկությունները հաշվի չեն առնվելու»,- ավելացրեց Իվետա Տոնոյանը։

Իվետա Տոնոյան ՖԲ Գրառում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին